Գերմանան չի հանձնի Ջան Դունդարին Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i73431-Գերմանան_չի_հանձնի_Ջան_Դունդարին_Թուրքիային
Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շաֆերը հայտարարել է, որ Թուրքիայի բոլոր այն պահանջները, որոնք ուղղված կլինեն է «Cumhuriyet» թերթի  նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի կալանավորման հետ, անհաջողությամբ են պսակվելու։Միջանկյալ նշենք, որ Դյունդարը այժմ բնակվում է Գերմանիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2017 08:49 Asia/Tehran
  • Գերմանան չի հանձնի Ջան Դունդարին Թուրքիային

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շաֆերը հայտարարել է, որ Թուրքիայի բոլոր այն պահանջները, որոնք ուղղված կլինեն է «Cumhuriyet» թերթի  նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի կալանավորման հետ, անհաջողությամբ են պսակվելու։Միջանկյալ նշենք, որ Դյունդարը այժմ բնակվում է Գերմանիայում։

 

Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի՝ այդ մասին գերմանացի պաշտոնյան հայտարարել է հերթական մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ։

Նրա խոսքերով իրենք ուշադրություն չեն դարձնելու Դյունդարի վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած պահանջներին և հրամաններին։

«Կալանավորման հետ կապված այդ տեսակ հրամաններին Գերմանիան ուշադրություն չի դարձնելու, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է նա կալանանվորվելու»։Թուրքիան նաև պահանջել էր, որ Դյունդարը ներառվի Ինտերպոլ միջազգային հետախուզության «կարմիր ցուցակում»։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ջան Դունդարը Թուրքիայի կողմից   մեղադրվում է «ահաբեկչության անդամ լինելու մեջ»։Ավելի վաղ Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Դունդարի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել  և պահանջել, որ Գերմանիան Դյունդարին արտահանձնի Թուրքիային։

ermenihaber.am