Այսօր թարգմանիչների միջազգային օրն է
Ամեն տարի սեպտեմբերի 30-ին աշխարհի տարբեր երկրներում նշվում է թարգմանիչների միջազգային օրը, որը սահմանվել է 1991թ.` Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Ինչպես նշում է calend.ru-ն, առանց թարգմանիչների՝ մարդկության պատմության մեջ ամենակարևոր մասնագիտություններից մեկի տեր անձանց, գրական ստեղծագործությունները, ֆիլմերը, գիտության և տեխնիկայի կարևոր նվաճումները հասանելի չէին լինի ամբողջ աշխարհին և որ ամենակարևորն է՝ մոլորակի տարբեր անկյուններում բնակվող մարդիկ չէին կարողանա շփվել միմյանց հետ:Հայտնի է, որ տոնի օրվա ընտրությունը պատահական չի եղել. 420թ. սեպտեմբերի 30-ին մահացել է հայտնի գրող, պատմաբան, թարգմանիչ և թարգմանիչների հովանավոր համարվող Սուրբ Հերոնիմոսը (342‑420թթ.), որը լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը: Դրանից 1100 տարի անց նրա աշխատությունը հռչակվել է որպես Սուրբ գրքի պաշտոնական լատիներեն թարգմանություն:Յուրաքանչյուր տարի Թարգմանիչների միջազգային օրվա առթիվ անցկացվում են թեմատիկ համաժողովներ, խնջույքներ, լուսավորչական ակցիաներ, սեմինարներ և այլն:
tert.am