Մամուլի տեսություն 30-09-2017
Եթե նախագահ Ֆուադ Մաասումը պաշտոնանկ արվի, ապա նրան փոխարինելու է նրա առաջին տեղակալ , Իրաքի նախկին վարչապետ , Ազգային գործընկերության կառավարության կոալիցիայի առաջնորդ ՝ Նուրի Մալեքին:
Արմանե էմրուզ
Քաղաքացիական պատերազմի հավանականությունը Իրաքում
Չնայած ներքին ու արտասահմանյան հակառակություններին, սեպտեմբերի 25-ին Իրաքոի Քուրդստանում կայացավ անջատման հանրաքվեն, որին մասնակցել էին մասնակցության իրավունք ունեցողների շուրջ 72 տոկոսը: Ավելի վաղ Իրաքի վարչապետ ՝ Հեյդար Ալ-Էբադին ասել է, որ պաշտոնական Բաղդադը հարգում է այդ երկրի քրդերի իրավունքներն, ինչպես, որ հարգվում են արաբմ, թուրքմեն , քրիստոնյա և այլ քաղաքացիների իրավունքները: Իրաքի վարչապետը նաև զգուշացրել են Բաղդադի և Արբիլի միջև հավանական ճգնաժամի կապակցությամբ, ասելով.«Երբեք թույլ չենք տալու անտեսել երկրի սահմանադրությունը»: Նա նաև եռաօրյա վերջնագիր էր ներկայացրել ՝ քրդաբնակ տարածքի օդանավակայանները փակելու համար: Իրաքի խորհրդարանի արտահերթ նիստում, Ալ-Էբադին ավելի թունդ էր խոսել Քրդստանի տարածքի ղեկավարների որոշման դեմ: Նիստաը կայացել էր երկրի պաշտպանության, ներքին գործերի նախարարների, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և խորհրդարանի 166 պատգամավորների մասնակցությամբ: Իրաքի վարչապետը պահանջել էր չեղարկել հանրաքվեի արդյունքները: «Իրանի և Թուրքիայի հետ անվտանգության համագործակցությունն ուղղված է երկրում խաղաղության հաստատմանը: Կենտրոնական իշխանության իրավունքը գործադրվելու է Քրդստանի ողջ տարածքում: Տարածքը ևս պարտավոր է հարգել երկրի սահմանադրությունը: Մենք երկրի զավակների դեմ չենք պատերազմելու, սակայն բոլորին ապացուցելու ենք, թե ինչպես ենք պարտադրելու հարգել երկրի սահմանադրությունը»ասել էր Իրաքի վարչապետը:
Իրաքի ինքնորոշման իրավունքի պահպանման մասին վարչապետի տված խոստումից քիչ անց, լուրեր հաղորդվեցին, որ Ազգային գործընկերության կառավարության կոալիցիան արշավ է սկսել ՝ ազգությամբ քուրդ նախագահ ՝ Ֆուադ Մաասումի պաշտոնանկության համար: Խորհրդարանում կոալիցիայի պատգամավորի խոսքերով, քուրդ պատգամավորների, պաշտոնյաների և դիվանագետների դեմ քայլեր են նախաձեռնվել: Առաջիկա նիստերում, խորհրդարանը որոշում է ընդունելու ստորագրությունների մասին: Եթե նախագահ Ֆուադ Մաասումը պաշտոնանկ արվի, ապա նրան փոխարինելու է նրա առաջին տեղակալ , Իրաքի նախկին վարչապետ , Ազգային գործընկերության կառավարության կոալիցիայի առաջնորդ ՝ Նուրի Մալեքին:
Ջոմհուրի էսլամի
Սիոնիստական ռեժիմի դերը ՝ Քրդստանում անջատման հանրաքվե անցկացնելու գործում
Իրաքի Քրդստանի անջատման հանրաքվեի միակ աջակիցը Սիոնիստական ռեժիմն էր: Դա վկայում է երկու ռեժիմների նման էության մասին, որոնցից մեկը ջանքեր է գործադրում հրեական , իսկ մյուսը քրդական երկիր հիմնելու համար: Նրանք պատրաստ են ցանկացած անօրինական քայլի ՝ իրենց նպատակին հասնելու համար: Հոդվածագիրը ներկայացնում է Սիոնիստական ռեժիմի հետ այդ տարածքի ունեցած կապի պատմական անցյալը, նշելով, որ դա սկիզբ է առել Քրդստանի տարածքի ղեկավար ՝ Մասուդ Բարեզանիի հոր ժամանակներից: Սիոնիստական աղբյուրներում ևս հիշատակումներ կան Բարեզանիի շնորհավորական ուղերձների մասին: Իսրայելի ռեժիմի հետախուզական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են:
Այսօր էլ պետք է ընդունել, որ Իրաքի Քրդստանի անջատման հանրաքվեն կայացել է ոչ թե տարածքի անկախության, այլև ՝ տարածաշրջանի երկրների մասնատման գործընթացի շրջանակում և ԱՄՆ-ի «Նոր միջին Արևելք» դավադրության իրագործման նպատակով: Թեև հանրաքվեին առերես ընդդիմանում էին ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը, սակայն ժամանակային և աշխարհագրական առումներով, դա չափազանց մեծ նշանակություն ուներ Իսրայելի և ԱՄՆ-ի համար:
Ղոդս
Հյուսիսային Կորեան, ԱՄՆ-ը , Ռուսաստանը և Չինաստանը
Արդյոք ԱՄՆ-ը հարձակվելո՞ւ է Հյուսիսային Կորեայի վրա:
Հոդվածագրի համոզմամբ, հարցի պատասխանը բացասական է, քանի որ ըստ տարբեր տեսությունների, թեև Փխենյանն իր ձայնը բարձացնում է Արևմուտքի վրա, սակայն միջուկային կանխարգելման տեսության համաձայն, միջուկային երկրներից մեչ մեկը մյուսի վրա չի հարձակվելու: ԱՄՆ-ը չի կարող հարձակվել Հյուսիսային Կորեայի վրա, քանի որ այդ դեպքում վերջինիս դաշնակիցները ևս փորձելու են ԱՄՆ-ի դեմ վրեժխնդրական քայլերի դիմել:
Ո՞րն է հակամարտության հարցում Ռուսաստանի և Չինաստանի դերակատարությունը:
Պարզ է, որ հաշվի առնելով տարածաշրջանի գեոպոլիտիկական պայմանները, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը չեն ձգտում հակամարտության սրմանը, քանի որ թերակղզում իրավիճակի վատթարացմամբ, խաթարվելու են Չինաստանի հարավային ջրերի անվտանգությունը: Ուստի, տարածաշրջանն ամբողջությամբ հայտնվելու է Վաշինգտոնի ձեռքում : Մյուս կողմից էլ մոսկվան և Պեկինը վստահ են, որ Փխենյանն ամուր կառչելու է իրենցից : ԱՄՆ-ի հարձակումից պաշտպանվելու համար, Հյուսիսային Կորեան իր հույսը պետք է դնի Ռուսաստանի և Չինաստանի վրա:
news.am
Ադրբեջանցի քաղաքագետն առաջարկում է ԵԱՀԿ ՄԽ-ում ընդգրկել Իսպանիային
Ադրբեջանցի քաղաքագետն առաջարկում է Իսպանիային ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում, քանի որ Մադրիդը կարող է Ադրբեջանին աջակցել:
«Ադրբեջանական կողմը բազմիցս դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը վերանայելու հարցում գործնական քայլեր չեն ձեռնարկվի»,- Echo.az-ին է ասել «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն:
Նա կարծում է, որ եթե ձեւաչափն այնուամենայնիվ փոխվի, կարող են շատ տարբերակներ լինել: «Օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ կազմի մեջ մտնող բոլոր պետությունները կարող են հերթականությամբ համանախագահի դեր ստանձնել: Գուցե այդ երկրները կարողանան բանակցային գործընթացի մոդերատոր դառնալ: ԵԱՀԿ ՄԽ կազմի փոփոխության հարցը եւս կարող է բարձրացվել»,- ասել է Վելիզադեն:
«Սակայն ցանկացած փոփոխություն չի կարող տեղի ունենալ առանց հակամարտության երկու կողմերի, այսինքն` Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնության: Կարելի է ասել, որ այսօր Ադրբեջանը առավել շահագրգռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման հարցում, մյուս երկրները համաձայն են նրան, ինչ կա այսօր», - ասել է քաղաքագետը:
Նրա կարծիքով, լավ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ձեւաչափում Իսպանիան ընդգրկվի: «Նա գիտի աշխատանքի առանձնահատկությունները, անջատողականության հետ կապված խնդիրների փորձ ունի, ուստի կարող է աջակցություն ցուցաբերել», - ասել է քաղաքագետը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմը կարող է վերանայվել: