Ասանժ. Կատալոնիայում աշխարհի առաջին համացանցային պատերազմն է սկսվել
https://parstoday.ir/hy/news/world-i73495-Ասանժ._Կատալոնիայում_աշխարհի_առաջին_համացանցային_պատերազմն_է_սկսվել
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել է աշխարհի առաջին համացանցային պատերազմը։ Այս մասին նա գրել է  Թվիեթերյան իր միկրոբլոգում, փոխանցում է Ռիա Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 06:16 Asia/Tehran
  • Ասանժ. Կատալոնիայում աշխարհի առաջին համացանցային պատերազմն է սկսվել

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել է աշխարհի առաջին համացանցային պատերազմը։ Այս մասին նա գրել է  Թվիեթերյան իր միկրոբլոգում, փոխանցում է Ռիա Նովոստին։

Ասանժը նշել է, որ Կատալոնիայի քաղաքացիներն ու կառավարությունը համացանցն օգտագործում են անկախացման հանրաքվեի կազմակերպման համար, իսկ իսպանական հետախուզությունը տեղեկատվական հարձակումներ է իրականացնում՝ սառեցնում է հեռահաղորդակցության ցանցերը, գրավում կապի շենքերը ինչպես նաև գրաքննության ենթարկում հարյուրավոր կայքեր։

WikiLeaks-ի հիմնադրի խոսքերով՝ Բեռլինի պատի անկումից հետո՝ Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները մարդկանց ու պետության միջև ամենազանգվածային հակամարտությունն է Արեւմուտքում։

«Ես մեր բոլոր համախոհներին կոչ եմ անում օգնել հայտնաբերել ու շրջանցել Քաղաքացիական գվարդիայի ու Ազգային հետախուզական կենտրոնի կողմից կիրառվող ապօրինի գրաքննության գործողությունները՝ ընդդեմ Կատալոնիայի մամուլի, ընտրողների ու կառավարության», - եզրափակել  է Ասանժը։

Հիշեցնենք, որ Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 1-ին անկախացման մասին հանրաքվե անցկացնել, որը Մադրիդը ապօրինի է համարում։