Պապը՝ քաղաքապետերին. «Մի կառուցեք աշտարակներ, ընդարձակեք հրապարակները»
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել քաղաքապետերին կրկնապատկել իրենց ջանքերը փախստականներին ու ներգաղթյալներին ընդունելու և նոր հասարակությունների մեջ նրանց ինտեգրումը խթանելու ուղղությամբ:
Կիրակի օրը հանդիպելով քաղաքապետերի հետ՝ սրբազանը նշել է, որ հասկանում է այն բոլոր դժվարությունները, որ առաջանում են վերջին տարիներին Իտալիա ժամանած ներգաղթյալներին բնակեցնելու հարցում, բայց կոչ է արել տեղական կառավարման նոր մոդել որդեգրել, որը իրենց երկիր ժամանածներին դրսում չի թողնի: «Պետք չէ կառուցել բարձր աշտարակներ, պետք է ընդարձակել հրապարակները»,-ասել է Պապը: Այս շաբաթ Պապ Ֆրանցիսկոսը կրթական արշավ է սկսել, որով կոչ է անում քաղաքական գործիչներին ու մարդկանց դուրս գալ փողոց, լսել ներգաղթյալներին, նրանց պատմությունները:
Ankakh.com