Պապը՝ քաղաքապետերին. «Մի կառուցեք աշտարակներ, ընդարձակեք հրապարակները»
https://parstoday.ir/hy/news/world-i73503-Պապը_քաղաքապետերին._Մի_կառուցեք_աշտարակներ_ընդարձակեք_հրապարակները
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել քաղաքապետերին կրկնապատկել իրենց ջանքերը փախստականներին ու ներգաղթյալներին ընդունելու և նոր հասարակությունների մեջ նրանց ինտեգրումը խթանելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 07:12 Asia/Tehran
  • Պապը՝ քաղաքապետերին. «Մի կառուցեք աշտարակներ, ընդարձակեք հրապարակները»

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել քաղաքապետերին կրկնապատկել իրենց ջանքերը փախստականներին ու ներգաղթյալներին ընդունելու և նոր հասարակությունների մեջ նրանց ինտեգրումը խթանելու ուղղությամբ:

Կիրակի օրը հանդիպելով քաղաքապետերի հետ՝ սրբազանը նշել է, որ հասկանում է այն բոլոր դժվարությունները, որ առաջանում են վերջին տարիներին Իտալիա ժամանած ներգաղթյալներին բնակեցնելու հարցում, բայց կոչ է արել տեղական կառավարման նոր մոդել որդեգրել, որը իրենց երկիր ժամանածներին դրսում չի թողնի: «Պետք չէ կառուցել բարձր աշտարակներ, պետք է ընդարձակել հրապարակները»,-ասել է Պապը: Այս շաբաթ Պապ Ֆրանցիսկոսը կրթական արշավ է սկսել, որով կոչ է անում քաղաքական գործիչներին ու մարդկանց դուրս գալ փողոց, լսել ներգաղթյալներին, նրանց պատմությունները:

 Ankakh.com