Գերմանիան զգուշացրել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i73587-Գերմանիան_զգուշացրել_է_ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_հրաժարվելու_հետևանքների_կապակցությամբ
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնություն՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը կվնասի Վաշինգտոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2017 04:01 Asia/Tehran
  • Գերմանիան զգուշացրել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների կապակցությամբ

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնություն՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը կվնասի Վաշինգտոնին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կիրակի օրն ասել է. «ՀԳՀԾ-ից հեռանալը կհեղինակազրկի ԱՄՆ-ին»:

«Վաշինգտոնը պետք է երկխոսության մեջ մտնի Թեհրանի հետ»,-հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով` ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը կարժեզրկի Հյուսիսային Կորեայի հետ բանակցության համար այդ երկրի առաջարկը:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ Վաշինգտոնը կապի ուղղակի միջանցք է ստեղծել Հյուսիսային Կորեայի հետ և քննարկում է Փխենյանի հետ բանակցության հնարավորությունը: