Բաքուն բողոքել է ԼՂ-ի ներկայացուցիչների հետ եվրոպացի պաշտոնյայի հանդիպման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i73649-Բաքուն_բողոքել_է_ԼՂ_ի_ներկայացուցիչների_հետ_եվրոպացի_պաշտոնյայի_հանդիպման_վերաբերյալ
Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը բողոքել է Բաքվի նկատմամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի դիրքորոշման և ԼՂ-ի ներակայցուցիչների հետ ունեցած հանդիպման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2017 15:08 Asia/Tehran
  • Բաքուն բողոքել է ԼՂ-ի ներկայացուցիչների հետ եվրոպացի պաշտոնյայի հանդիպման վերաբերյալ

Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Օկտայ Ասադովը բողոքել է Բաքվի նկատմամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի դիրքորոշման և ԼՂ-ի ներակայցուցիչների հետ ունեցած հանդիպման դեմ:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Օկտայ Ասադովը Ադրբեջանի Միլլի մեջլիսի երկուշաբթի օրվա նիստում ասել է.«ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը տարածաշրջան և Ադրբեջան կատարած այցով ավերիչ դերակատարություն է ունեցել»:

«Նա Հայաստան կատարած այցի  և  այս երկրի պաշտոնատարների ու ԼՂ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բաքվի դեմ դիրքորոշմամբ է հանդես եկել»․ հավելել է Ադրբեջանի  Միլլի մեջլիսի խոսնակը:

Օկտայ Ասադովը ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին մեղադրել է Ադրբեջանի դեմ միակողմանի դիրքորոշում որդեգրելու մեջ: