Գերմանիայում թուրք գրողի հանդեպ տուգանք են սահմանել՝ մահմեդականներին վիրավորելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i73679-Գերմանիայում_թուրք_գրողի_հանդեպ_տուգանք_են_սահմանել_մահմեդականներին_վիրավորելու_համար
Գերմանիայում թուրք գրող Աքըֆ Փիրինջին դատարանի որոշմամբ 2700 եվրո տուգանք պետք է վճարի «ազգերի միջև ատելություն հրահրելու» մեղադրանքով, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 05:16 Asia/Tehran
  • Գերմանիայում թուրք գրողի հանդեպ տուգանք են սահմանել՝ մահմեդականներին վիրավորելու համար

Գերմանիայում թուրք գրող Աքըֆ Փիրինջին դատարանի որոշմամբ 2700 եվրո տուգանք պետք է վճարի «ազգերի միջև ատելություն հրահրելու» մեղադրանքով, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:

57-ամյա Փիրինջին 2015 թ. հոկտեմբերին Դրեզդենում Pegida շարժման հանրահավաքի ընթացքում Գերմանիայում բնակվող մահմեդականներին ուղղված վիրավորական արտահայտություններ է արել, որի պատճառով էլ դատարանում է հայտնվել:

Աքըֆ Փիրինջին ծնվել է Ստամբուլում, որտեղից ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա: Փիրինջին գրել է մի քանի դետեկտիվ գրքեր, որոնցով հատկապես հայտնի է դարձել:

Tert.am