Գերմանիայում թուրք գրողի հանդեպ տուգանք են սահմանել՝ մահմեդականներին վիրավորելու համար
Հոկտեմբեր 03, 2017 05:16 Asia/Tehran
Գերմանիայում թուրք գրող Աքըֆ Փիրինջին դատարանի որոշմամբ 2700 եվրո տուգանք պետք է վճարի «ազգերի միջև ատելություն հրահրելու» մեղադրանքով, հայտնում է Ռոյթերզ գործակալությունը:
57-ամյա Փիրինջին 2015 թ. հոկտեմբերին Դրեզդենում Pegida շարժման հանրահավաքի ընթացքում Գերմանիայում բնակվող մահմեդականներին ուղղված վիրավորական արտահայտություններ է արել, որի պատճառով էլ դատարանում է հայտնվել:
Աքըֆ Փիրինջին ծնվել է Ստամբուլում, որտեղից ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիա: Փիրինջին գրել է մի քանի դետեկտիվ գրքեր, որոնցով հատկապես հայտնի է դարձել:
Tert.am
Պիտակ