Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում պլաստիկ աղբի սարեր են լողում
https://parstoday.ir/hy/news/world-i73759-Հյուսիսային_Սառուցյալ_օվկիանոսում_պլաստիկ_աղբի_սարեր_են_լողում
Մուրմանսկում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափից 15 տոննա պլաստիկ աղբ է մեկ օրում հավաքվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 05:43 Asia/Tehran
  • Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում պլաստիկ աղբի սարեր են լողում

Մուրմանսկում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափից 15 տոննա պլաստիկ աղբ է մեկ օրում հավաքվել:

 Ակցիային մասնակցել են 500 տեղացիներ, Ռուսաստանի եւ այլ երկրների կամավորներ, ինչպես նաեւ ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ներկայացուցիչներ: Նրանք մաքրել են Ռուսաստանի հյուսիսի խոշորագույն նավահանգիստներից մեկի բնակավայրի ափը: Մուրմանսկի բնակչությունը մոտ 300 հազար է:

Սա օվկիանոսի միակ աղտոտված շրջանը չէ: Գիտնականների տվյալներով՝ սառույցների հալքը նպատում է պլաստիկ աղբի առաջխաղացմանը: Վերջերս Հյուսիսային բեւեռից հազարավոր մղոն հեռավորության վրա պենոպլաստի սառած կտորներ են հայտնաբերվել:

News.am