ԱՄՆ կոնգրեսում Եվրոպան հովանավորել է ՀԳՀԾ-ն
ԱՄՆ կոնգրեսում Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանները և ԵՄ-ի ներկայացուցիչը իրենց աջակցությունն են հայտարարել ՀԳՀԾ-ի նկատմամբ:
Վաշինգտոնում Բրիտանիայի դեսպան Քիմ Դարուչը, Ֆրանսիայի դեսպան Ժերարդ Արուդը, Գերմանիայի դեսպան Փիթեր Վիթիգը և ԱՄՆ-ում ԵՄ-ի ներկայացուցիչ Դեյվիդ Օսալիվանը, չորեքշաբթի օրը ԱՄՆ կոնգրեսում անցկացված նիստի ընթացքում պաշտպանել են Իրանի և Վեցյակի անդամ երկրների միջև կայացած միջուկային համաձայնությունը:
Նիստը ՀԳՀԾ-ի աջակիցների կողմից, համաձայնությանը վնասող Դոնալդ Թրամփի հավանական քայլերին դիմակայելու հարցով արվող քայլերից է համարում:
Իր թուիթերյան էջում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն գրել է.«Միջուկային արդյունավետ համաձայնության պահպանման հարցով Եմ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան գործակցում են միմյանց հետ»:
Իրանի և «5+1» խմբի միջև միջուկային հարցով բանակցությունների ընթացքում, ԱՄՆ-ի ավագ բանագնաց Վենդի Շերմանը հավաստել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալը կմեկուսացնի ԱՄՆ-ին