Լավրովը կարևորել է ՀԳՀԾ-ի հարգումը
https://parstoday.ir/hy/news/world-i73997-Լավրովը_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_հարգումը
ՌԴ արտգործնախարարն ասել է.«ՀԳՀԾ-ի իրագործումը պետք է շարունակվի նույն ձևով »
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2017 13:23 Asia/Tehran
  • Լավրովը կարևորել է ՀԳՀԾ-ի հարգումը

ՌԴ արտգործնախարարն ասել է.«ՀԳՀԾ-ի իրագործումը պետք է շարունակվի նույն ձևով »

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանա այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, լրագրողներին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ միջուկային համաձայնության հարցով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավասարակշված որոշում կկայացնի»:

Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունն իրագործվում է 2016 թ. հունվարից և ԱՄՆ-ի կառավարությունը որպես այս խմբի անդամ, մշտապես փորձում է խափանել ՀԳՀԾ-ի իրագործման ընթացքը:

Իր ելույթում Լավրովը նշել է, որ Սիրիայի խաղաղության թեմայով Աստանայի բանակցություններում դիտորդ պետությունների թվի ավելացումն արդյունավետ կլինի: