Մամուլի տեսություն 06-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i74011-Մամուլի_տեսություն_06_10_2017
Արաբիայի թագավորը եռօրյա այցով Մոսկվա է մեկնել: Վերլուծաբաններն այդ ուղևորությունը պատմական են գնահատել: Արաբիայի թագավորի գլխավոր պարտականությունը ՝ պատերազմից հետո Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկիչների մնալու հարցում վստահ երաշխիք ստանալն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2017 14:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  06-10-2017

Արաբիայի թագավորը եռօրյա այցով Մոսկվա է մեկնել: Վերլուծաբաններն այդ ուղևորությունը պատմական են գնահատել: Արաբիայի թագավորի գլխավոր պարտականությունը ՝ պատերազմից հետո Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկիչների մնալու հարցում վստահ երաշխիք ստանալն է:

Ջոմհուրի էսլամի

Վերլուծություն ՝ Արաբիայի թագավորի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ

 

Արաբիայի թագավորը եռօրյա այցով Մոսկվա է մեկնել: Վերլուծաբաններն այդ ուղևորությունը պատմական են գնահատել: Արաբիայի ԱԳ նախարարը կարևոր է որակել այդ շրջագայությունը ՝ համոզված լինելով, որ դա նպաստելու է Ռիադ-մոսկվա հարաբերությունների ամրապնդմանը:  Սաուդիայի ԱԳ նախարարի խոսքերով, Ռուսաստանի և իր երկրի ղեկավարներն իրենց ջանքերն ուղղելու են փոխհարաբերությունների էլ ավելի խորացման ու զարգացման վրա:

Ադել Ալ-Ջոբայրն ասել է.«Երկու երկրի հարաբերություններն ավելի սերտ են վերլուծաբանների պատկերացրածից: Երկու երկիրն էլ նավթ արտադրող են և նավթի շուկայից շահեր ունեն: Ռուսաստանում մեծացել են Արաբիայի ներդրումները: Զարգացման մեջ են նաև երկու եկրի մշակութային ու գիտական հարաբերությունները»:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարի հայտարարությամբ, Մոսկվան և Ռիադը էներգետիկ ոլորտում մեկ միլիարդ դոլարանոց ներդրումներ են կատարելու: Դա վերջնականացվելու է Արաբիայի թագավորի Ռուսաստանյան այցի ժամանակ:

Ըստ փորձագետների, դիվանագետները ոչ հաճախ են խոսում իրական նպատակ հետապնդող պաշտոնական այցի մասին: Երկու երկիրը տասնամյակներ տարաձայնություններ են ունեցել : Նրանց միջև սեղմ մրցակցություն է գնում համաշխարհաին նավթարտադրության ոլորտում: Սիրիայի նախագահի կառավարությունը պահպանելու համար մոսկվայի ջանքերի պատճառով, սառեցին սաուդցիների և մյուս արաբական երկրների հետ հարաբերությունները:

Այսօր Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու գործում ձախողելուց հետո  , սաուդցիներն այլևս չեն ձգտում Ասադի հեռացմանը: Նրանք չեն դատապարտում Սիրիայում Ռուսաստանի առաքելությունը: Դամասկոսը հայտարարել է, որ ազատագրվել է Սիրիայի հողերի 92 տոկոսը: Հայտարարվում է ,որ Արաբիայի թագավորը մոսկվայում քննարկելու է տարածաշրջանի իրադարձությունները:

Վերլուծաբանների խոսքերով, Մալեք Սալմանի այցն առնչվում է Սիրիայի պատերազմում Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների կրած վնասներին: «Արաբիայի թագավորի գլխավոր պարտականությունը ՝ պատերազմից հետո Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկիչների մնալու հարցում վստահ երաշխիք ստանալն է»կարծում են վերլուծաբանները:

 

Ռեսալաթ

Բրիտանիան և Եվրոպան ձախողել են Brexit-ի հարցում

 

Վերլուծաբանները լուսավոր հեռանկար չեն ուրվագծում Լոնդոնի և միասնական Եվրոպայի միջև Brexit-ի բանակցություններում: Եվրախորհրդարանի ղեկավար ՝ Դոնալդ Տուսկի ասածով, Բրիտանիան և Եվրամիությունը դեռևս առաջընթաց չեն ունեցել Brexit-ի բանակցություններում, որպեսզի անցնեն ապագա հարաբերությունների երկրորդ փուլին:

Նա այդ հայտարարությունն արել է Լոնդոնում Բրիտանիայի վարչապետին հանդիպելուց հետո: Նա ասել է .«Այս հարցում առաջընթաց չկա , սակայն մենք շարունակելու ենք մեր աշխատանքը»: Բրիտանիայի վարչապետի բերջին ելույթի մասին Տուսկն ավելի պահպանողական հայտարարություն է կատարել, նշելով, որ ինքը ռեալ ու կառուցողական է գործելու:

Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների հաջորդ փուլը տևելու է մինչև հինգշաբթի օրը: Բանակցությունների հաջորդ փուլում քննարկվելու են առևտրական հարցեր: Սակայն Եվրամիությունը ջանում է նախ հաջողել Brexit-ի ծախսերի շուրջ համաձայնությունների կայացման, քաղաքացիական իրավունքների և Հյուսիսային Իռլանդիայի սահմաններում լուծումների հարցերում:

 

Ալիք

Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար. Էրդողան

 

tert.am-Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հյուսիսային Իրաքի տեղական իշխանությունները քայլեր են ձեռնարկել՝ չմտածելով մեր երկրի մասին, որը նրանց տևական ժամանակ սատարում էր։ Նրանք դեռ կվճարեն դրա համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հիշեցրել է թուրքմենների եւ արաբների իրավունքների մասին, իսկ անկախության հանրաքվեն հաշվի չի առել այդ ազգային փոքրամասնությունների շահերը։

 

 

armedia.am

Կատալոնիայի հանրաքվեի արդյունքներն ու դասերը

 

Աննա Կարապետյան

 

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի բնակչությունը հերթական անգամ բարձրաձայնեց Իսպանիայից անկախանալու իր ցանկության մասին՝ մասնակցելով անկախացման հանրաքվեին:

Չնայած հանրաքվեն տապալելու Մադրիդի բոլոր ջանքերին՝ Սահմանադրական դատարանի արգելքին, ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, հանրաքվեին մասնակցեց կատալոնացիների կեսեցի ավելին, և քվեարկածների 90 տոկոսը «ԱՅՈ» ասաց անկախությանը:

Կատալոնիայի անկախության համար այս պայքարը միաժամանակ մի քանի կարևոր բաղադրիչներ ունի:

Ազգային. կատալոնացիներն իրենց էթնիկությամբ տարբերվում են իսպանացիներից և պայքարում են իրենց լեզուն ու ինքնությունը պահպանելու համար, իսկ Մադրիդի քաղաքականությունն իրենց շրջանում դիտարկում են որպես «Կատալոնիան ավելի իսպանական» դարձնելու ձգտում: Ուստի այս պայքարը, առաջին հերթին, հենց ինքնության պահպանման պայքար է:

Ֆինանսական. Կատալոնիան Իսպանիայի տնտեսապես ամենազարգացած շրջաններից մեկն է և ունի ամենամեծ տուրիստական հոսքերը: Տնտեսական հաշվարկները ցույց են տալիս, որ այսօրվա դրությամբ Կատալոնիան ավելի մեծ ներդրում է կատարում Իսպանիայի բյուջե, քան ստանում է այդ բյուջեից: Դա հատկապես զգալի է դարձել Իսպանիայի տնտեսական ճգնաժամից հետո: Օրինակ՝ 2015թ.-ին Կատալոնիային հատկացվել է պետական բյուջեի միայն 9,5%-ը՝ 2003թ.-ի 16%-ի դիմաց:

Քաղաքական. Մադրիդի և Բարսելոնայի միջև երկարատև բանակցություններից հետո 2006թ.-ին հաջողվել էր պայմանագիր կնքել, որով կատալոնական ինքնավարությունը զգալիորեն ընդլայնվել էր՝ Բարսելոնան ստացել էր ֆինանսական, վարչական համեմատաբար զգալի ինքնուրույնություն, և կատալոնացիները ճանաչվել էին, որպես «ազգ», սակայն 2010թ. Սահմանադրական դատարանի որոշմամբ պայմանագրի որոշ կետեր չեղարկվեցին, ինչը նպաստեց անկախացման այս ալիքի աճին: