Մոգերինիի տեղակալը և Ամանոն զրուցել են ՀԳՀԾ-ի հարցի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i74107-Մոգերինիի_տեղակալը_և_Ամանոն_զրուցել_են_ՀԳՀԾ_ի_հարցի_շուրջ
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հանդիպմանը քննարկվել է ՀԳՀԾ-ի հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2017 14:56 Asia/Tehran
  • Մոգերինիի տեղակալը և Ամանոն զրուցել են ՀԳՀԾ-ի հարցի շուրջ

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հանդիպմանը քննարկվել է ՀԳՀԾ-ի հարցը:

«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Վիեննայում Հելգա Շմիդտի և Յուկիա Ամանոյի հանդիպմանը մտքերի փոխանակում է կատարվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման եղանակների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հաստատված ութ զեկույցներում ամրագրված կետերի շուրջ:

Ավելի վաղ,  Los Angeles Times պարբերականին տված հարցազրույցում Յուկիա Ամանոն պաշտպանել էր ՀԳՀԾ-ն, ասելով.«Միջուկային սպառազինության մասին մտահոգությունը խոչընդոտում է ատոմային էներգիայի դրական կողմերին բավարար ուշադրության ցուցաբերումը»:

«Գործակալությունը միայն անկողմնակալ, նպատակադրված ու պրոֆեսիոնալ եղանակով է հետևում Իրանի միջուկային հանձնառությունների հարգման գործընթացին»հավաստել է  Յուկիա Ամանոն: