ԱՄՆ-ը ցանկանում է Ավստրալիայում ծանր ռմբակոծիչեր տեղակայել
https://parstoday.ir/hy/news/world-i7411-ԱՄՆ_ը_ցանկանում_է_Ավստրալիայում_ծանր_ռմբակոծիչեր_տեղակայել
ԱՄՆ-ը ցանկանում է Ավստրալիայում ծանր ռմբակոծիչեր տեղակայել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ռազմական ակտիվացման շուրջ մտահոգության պատճառով, հայտնում էLenta-ն՝ վկայակոչելով ABC News-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2016 06:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ցանկանում է Ավստրալիայում ծանր ռմբակոծիչեր տեղակայել

ԱՄՆ-ը ցանկանում է Ավստրալիայում ծանր ռմբակոծիչեր տեղակայել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ռազմական ակտիվացման շուրջ մտահոգության պատճառով, հայտնում էLenta-ն՝ վկայակոչելով ABC News-ը։

ԱՄՆ ՌՕՈւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հրամանատար գեներալ Լորի Ռոբինսոնը հայտնել է, որ ներկայումս բարձր մակարդակով բանակցություններ են ընթանում, որպեսզի ամերիկյան B-1 ռմբակոծիչները եւ վառելիք լիցքավորող օդանավերը ժամանակավորապես տեղակայեն Ավստրալիայի Հյուսիսային տարածքում, Թինդալում եւ Դարվինում։ Հաղորդվում է, որ ռազմական օդանավերը Ավստրալիա մայրցամաքում կտեղակայվեն կանոնավոր ռոտացիայի սկզբունքով։

Ռոբինսոնի խոսքով՝ կա ռիսկ, որ ԱՄՆ-ը կարող է «բաց թողել» պահը, երբ Չինաստանը Հարավչինական ծովում արագ ռազմական ենթակառուցվածքներ կտեղակայի։ Այդ կապակցությամբ, անհրաժեշտ է այդ տարածաշրջանում ապահովել ինչպես ծովային, այնպես էլ օդային ներկայություն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Չինաստանը կործանիչներ էր ուղարկել Վուդի կղզի, որը Պարասելյան վիճելի կղզիներից մեկն է։

NEWS.am

9/3/2016