Ամանո. Քաղաքական զարգացումները ԱԷՄԳ-ի գնահատականի վրա ազդեցություն չունեն
ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն ասել է. «Գործակալությունը մինչ այսօր հաստատել է իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԱԷՄԳ-ի գերատեսուչը երկուշաբթի օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենի հետ հանդիպման ժամանակ ՀԳՀԾ-ի հետ կապված քաղաքական վերջին զարգացումների շուրջ մտքերի փոխանակում կատարելով, ընդգծել է. «ԱԷՄԳ-ն մինչև այսօր զեկուցել է իր պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության մասին»:
«Գործակալության հայտարարությունների ու զեկույցների համար հիմք են ծառայում միջուկային աշխատանքների և այդ ուղղությամբ վերցված քայլերի, ինչպես նաև ԱԷՄԳ-ի հանդեպ երկրների ստանձնած պարտավորությունների կապակցությամբ գնահատականները և քաղաքական զարգացումները չեն կարող ազդել գործակալության գնահատականի վրա»,-հայտարարել է Ամանոն:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին Իտալիայի մայրաքաղաք Հռոմ է ուղևորվել մասնակցելու ապահովության ու անվտանգության ամրապնդման և միջուկային զենքերի տարածումը կանխելու ուղղությամբ միջազգային համագործակցությունների համաժողովին: