Ռուսաստանն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ ՀԳՀԾ-ից հրաժարվելու կապակցությամբ
Երկուշաբթի օրը, ՌԴ նախագահի խոսնակը զգուշացրել է ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքների կապակցությամբ:
Երկուշաբթի երեկոյան, Դմիտրի Պեսկովն ասել է.«Եթե ԱՄՆ-ի նման պետությունը, որ ՀԳՀԾ-ի առանցքային կողմերից է համարվում, հրաժարվի այս համաձայնությունից, այդ հարցը ոչ միայն բացասական հետևանքներ է ունենալու, այլև մեծացնելու է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը»:
«Մենք միայն կարող ենք կանխատեսել այդ հետևանքների էությունը»,-նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հիշեցրել է ՀԳՀԾ-ի նշանակությունն աշխարհի համար:
ԱՄՆ-ի Կոնգրեսում վավերացված օրենքի համաձայն, այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պարտավոր է մինչև հոկտեմբերի 15-ը հաստատel այն իրողությունը, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ն: Նա, որ ընտրապայքարի ժամանակ բազմիցս հայտարարել էր, որ պատռելու է ՀԳՀԾ-ն, մինչ այսօր երկու անգամ հաարկադրված հաստատել է այն փաստը, որ Իրանը հանձնառությամբ կատարում է ՀԳՀԾ-ի համաձայնության կետերը: