Մամուլի տեսություն 10-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i74309-Մամուլի_տեսություն_10_10_2017
ՀՀ վարչապետ.«Հայաստանն իրանական ընկերությունների համար եվրոպական ու եվրասիական տնտեսական գոտիներ մտնելու թռիչքուղի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 10:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  10-10-2017

ՀՀ վարչապետ.«Հայաստանն իրանական ընկերությունների համար եվրոպական ու եվրասիական տնտեսական գոտիներ մտնելու թռիչքուղի է»:

Ալիք

ՀՀ վարչապետն իրանահայ համայնքի ներկայացուցիչներին .«Առաջարկում եմ ամուր կամուրջ հանիդսանալ Հայաստանի և Իրանի միջև նաև շահութաբեր բիզնեսներով»

 

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է «Արարատ» մարզավան, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում ՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը ՝ ՀՀ վարչապետը նախ ներկայացրել է պաշտոնական այցի ընթացքում անցկացված բանակցությունների մանրամասները և արդյունքները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը հարևան Իրանի հետ ունի տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների ավելացման մեծ ներուժ, ինչի իրացման  ուղղությամբ էլ ներկայացվել են տարբեր առաջարկություններ ՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսական ռեժիմներն ու հնարավորությունները: ՀՀ վարչապետը նշել է, որ Իրանի  իշխանությունների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր, մասնավորապես ՝ Հայաստան, Իրան, Թուրքմենստան եռակողմ  ձևաչափով փոխգործակցությունը:

 

 

Հոկտեմբերին լրանում է ՀԳՀԾ-ի հարցով Թրամփի հայտարարած ժամկետը: ԶԼՄ-ները տարբեր խորագրերով են ներկայացնում իրենց վերլուծությունները:

 

Ռեսալաթ

Կարդինը զգուշացրել է Սպիտակ տանը

 

ԱՄՆ դեմոկրատ սենատոր ՝ Բեն Կարդինը  հայտնել է իր ընդդիմությունը ՝ Սպիտակ տան կողմից ՀԳՀԾ-ի խախտմանը: Սենատում ՀԳՀԾ-ի քննարման ժամանակ, նա համարվում էր Միջուկային համաձայնությանը դեմ սակավաթիվ դեմոկրատ սենատորներից:  Ոչ մեկից գաղտնի չէ, որ Կարդինը եղել է նաև հակաիրանական շրջափակումների կողմնակիցը: Ծայրահեղական ամերիկացի սենատորը հանդես է եկել Թրամփի կողմից միջուկային համաձայնության պահպանման  ցանկությամբ: Նա այժմ պաշտոնավարում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում:  «Եթե մենք միջազգային հանրության աչքի առջև խախտենք ՄԱԿ-ի բանաձևերից մեկը, ապա մենք կորցնելու ենք մեր հեղինակությունը: Ինձ համար անտրամաբանական է միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարականը: Քանի դեռ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ն, Թրամփը պետք է  մնա գործարքում».- ասել է Կարդինը:

Վերլուծաբանների կարծիքով, ամերիկացի սենատորը համարվում էր հակաիրանական քայլերի պոտենցիալ կողմնակիցը և Միջուկային համաձայնության խախտման ուղղությամբ նա ոչ մի քայլ չի խնայել: Վերջին ութ տարիներին, նա մշտապես փորձել է Իրանի դեմ կողմնորոշման մեջ, շահել մյուս դեմոկրատների համաձայնությունը: Նա մեկն է դեմոկրատ սենատորներից, որին վստահում էր Թրամփը: Ուրեմն ՀԳՀԾ-ի խախտումն այնքան ավերիչ հետևանքներ կարող է ունենալ, որ նույնիսկ Կարդինի նման ծայրահեղական սենատորը համոզվել է այդ հարցում:  Վերջերս ամերիկացի պետայրերը համոզվել են, որ հեշտ չի լինելու ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցներին  Իրանի դեմ տրամադրել : Եթե Բեն Կարդինի նման գործիչը զգուշացնում  է ՀԳՀԾ-ի խախտման հետևանքների կապակցությամբ: Դա նշանակում է , որ ամերիկացիներն այդ հարցում ավելի քան մտահոգ են: Առաջիկայում սպասվում է , որ Սպիտակ տնում նախազգուշացման հայտարարություններ հաճախ  են լինելու:

 

 

Ջոմհուրի էսլամի

Թրամփի պատճառով սկսվելու է երրորդ աշխարհամարտը

 

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հանրապետական նախագահ ՝ Բաբ Կրոգերն ասել է.« Թրամփի պատճառով սկսվելու է երրորդ աշխարհամարտը»:  Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահը Սպիտակ տան ղեկավարումը շփոթել է հեռուստաշոուի հետ:  Կրոգերը նաև ասել է, որ Թրամփի քայլերը մտահոգիչ են:

Քննադատ սենատորի  խոսքերին Թրամփի պատասխանը չի ուշացել: Դոնալդ Թրամփը Կրոգերին է  ներկայացրել Իրանի հետ միջուկային սարսափելի համաձայնության պատասխանատուն:  «Նա ինձանից պահանջում էր Պետքարտուղարի պաշտոնը, սակայն ես մերժեցի»ասել է Թրամփը:
«Ցավում եմ, որ Սպիտակ տունը դարձել է մեծահասակների մանկապարտեզ».-պատասխանել է Կրոգերը:  ԱՄՆ նախագահի և Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի բանավեճը պիտի շարունակություն ունենար, սակայն այդպես չեղավ: Պատճառն այն է, որ ՀԳՀԾ-ի հարցում Իրանի անհավատարմության մասին հայտարարելու ժամանակ, Թրամփին խիստ անհրաժեշտ է լինելու կառավարության կազմում երկու կուսակցությունների կոնսենսուսը  և հավանաբար հենց դա է պատճառը, որ  Թրամփը նախընտրեց այստեղ դադարեցնել բանավեճը: «Ջոմհուրի էսլամի» օրաթերթի հոդվածագիրը  հիշատակել է ՀԳՀԾ-ի մասին տարբեր դեմքերի կարծիքները, գրելով.

Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է  .«Ամերիկան չի կարող օրենքի փոխարեն հետևել ջունգլիների օրենքին»:  Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի ասածով, ՀԳՀԾ-ը որոշակի երկրի չի պատկանում : Մոգերինին Համատեղ գործողությունների  համապարփակ ծրագիրը համարել է «Հաղթանակ-հաղթանակ» ձևաչափով կայացած համաձայնություն: Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ ՀԳՀԾ-ն մնալու է ուժի մեջ, քանզի դա կարևոր դեր ունի միջազգային խաղաղության կարգավորման գործում:  Ռուս փորձագետների կարծիքով, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց տուժելու են Վաշինգտոնի և Եվրամիության հարաբերությունները

 

Շարղ

ԱՄՆ-Թուրքիա համաձայնությունը ՝ վիզային ռեժիմի հարցի շուրջ

 

Հին դաշնակիցներ ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները նախկինի պես ջերմ չեն: Պատճառը ՝ Սիրիայում պատերազմը և Թուրքիայի ձախողած հեղաշրջման գործում ԱՄՆ-ի հավանական մասնակցությունն էր: Վերջերս ամերիկացի և թուրք քաղաքացիների համար երկու երկրում փախադարձ սահմանափակումներ դրվեցին: Հարցն սկսվեց այն ժամանակ, երբ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի պաշտոնյաներից մեկը ձերբակալվեց: Թվում է, որ Թուրքիան նպատակ ունի ճնշել ամերիկացիներին ՝ Գյուլենին արտահանձնելու համար: Վաշինգտոնը թուրք քաղաքացիների համար կասեցրեց վիզաների շնորհումը, հայտարարելով, որ Թուրքիան պետք է վերանայի այդ երկրում իր հյուպատոսարանների պաշտոնյաների անվտանգության հարցով իր հանձնառությունը: Այդ որոշումից ժամեր անց,  նման հայտարարություն տարածելով, Թուրքիան նշեց, որ սահմանափակել է ամերիկացիներին վիզայի շնորհումը: Արդյունքը եղավ Թուրքիայի բորսային շուկաների տատանումները:

Երկու երկրի միջև լարվածության պատճառ դարձավ նաև Էրդողանի վաշինգտոնյան այցի ժամանակ նրա թիկնապահների պահվածքը և տեղի ունեցած միջադեպը: ԱՄՆ-ը և Թուրքիան , երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, բացի դրանից Թուրքիան ընդգրկված է ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի կազմում:  Սակայն դա չի ենթադրում Սիրիայում այդ երկու երկրի միջև լիարժեք համագործակցություն: Թուրքիան բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին ՝ Սիրիայի քրդերին լոգեստիկական ու ռազմական աջակցություն ցուցաբերելու համար:

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները լավ հարաբերություններ չունեն ԵՄ-ի անդամ երկրների, հատկապես Գերմանիայի հետ: Վաշինգտոնը և Անկարան ունեն մի թշնամի ՝ լրատվամիջոցները: Թուրք գրողի համոզմամբ, Ռուսաստանից Էրդողանի հրթիռային համակարգի գնումը վկայում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի նկատմամբ անվստահության մասին: