Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբեր 10, 2017 12:11 Asia/Tehran
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարները՝ Սիրիայում ստեղծված դեէսկալացիոն գոտիների գործունեության ապահովման վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ռուսական կողմը նշել է ահաբեկչական խմբերի դեմ անկոտրում պայքարի կարևորությունը` խստորեն պահպանելով երկրի տարածքային ամբողջականությունը:
Լավրովը նաև նշել է Կորեական թերակղզում լարվածության ուժեղացման անթույլատրելիությունը՝ կոչ անելով հակասությունները լուծել միմիայն դիվանագիտական ճանապարհով:
Նախարարները պայմանավորվել են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների վերաբերյալ անընդհատ կապի մեջ լինել:
Tert.am
Պիտակ