ՆԱՏՕ¬ի պաշտպանության նախարարները նոյեմբերին հանդիպում կանցկացնեն Բրյուսելում
https://parstoday.ir/hy/news/world-i74329-ՆԱՏՕ_ի_պաշտպանության_նախարարները_նոյեմբերին_հանդիպում_կանցկացնեն_Բրյուսելում
ՆԱՏՕ¬ի պաշտպանության նախարարների՝ այս տարվա վերջին պլանային հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 8¬9¬ին Բրյուսելում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 12:56 Asia/Tehran
  • ՆԱՏՕ¬ի պաշտպանության նախարարները նոյեմբերին հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

ՆԱՏՕ¬ի պաշտպանության նախարարների՝ այս տարվա վերջին պլանային հանդիպումը կանցկացվի նոյեմբերի 8¬9¬ին Բրյուսելում:

Այդ մասին հոկտեմբերի 10-­ին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը: «ՆԱՏՕ-­ի պաշտպանության նախարարների հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-­9­-ին Բրյուսելում, օրակարգը ճշտվում Է»,­հայտնել են դաշինքի կենտրոնակայանում: Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ­-ում ՏԱՍՍ-­ի աղբյուրը ճշտել Է, որ նախարարները պետք Է քննարկեն երկու հանգուցային թեմա՝ «Աֆղանստանում ՆԱՏՕ-­ի առաքելության թվաքանակի ավելացումը եւ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-­ի լրացուցիչ ուժերի ծավալման գործընթացը»: «Կարծարծվի նաեւ ՆԱՏՕ­-ի գծով ԱՄՆ-­ի դաշնակիցների կողմից լրացուցիչ առնվազն 1000 զինծառայողների հատկացումը՝ դաշինքի «Վճռորոշ աջակցություն» ոչ մարտական առաքելության ուժեղացման համար»,­ գործակալությանը հայտնել Է զրուցակիցը:

Armenpress.am