Լուկաշենկո. Բելառուսը կաջակցի Ադրբեջանին` իր պաշտպանությունն ապահովելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i74351-Լուկաշենկո._Բելառուսը_կաջակցի_Ադրբեջանին_իր_պաշտպանությունն_ապահովելու_համար
Ինչպես հայտնի է, պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 14:54 Asia/Tehran
  • Լուկաշենկո. Բելառուսը կաջակցի Ադրբեջանին` իր պաշտպանությունն ապահովելու համար

Ինչպես հայտնի է, պաշտոնական այցով Բելառուսում էր գտնվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Այցի նպատակն էր ռազմատեխնիկական պայմանագրեր կնքել Բելառուսի հետ` արտոնյալ պայմաններով հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Մասնավորապես խոսվում է «Պոլոնեզ» հրթիռային համակարգի մասին, որն ըստ որոշ փորձագետների պետք է հակակշիռ լինի հայկական իսկանդերներին: Նշենք, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռքբերում բարձր գներով, մինչդեռ Մոսկվան իր ՀԱՊԿ-ի անդամ գործընկերներին նույն զենքերը վաճառում է շատ ավելի էժան գներով: Եվ ահա Ադրբեջանը փորձում է իր համար ավելի արտոնյալ պայմաններով զենք գնել Բելառուսից: Հասկանալի է, որ Հայաստանի և Բելառուսի միջև նման հարաբերություններ գոյություն չունեն, քանի որ Հայաստանն ու Բելառուսն ունեն նույն արտոնյալ պայմանները` ռուսական զենք ձեռքբերելու համար: Մինսկում Ադրբեջանցի նախարարին ընդունեցին ամենաբարձր մակարդակով: Իսկ Լուկաշենկոն նշեց, որ Բելառուսի համար ամենածանր պայմաններում հենց Ադրբեջանն է աջակցություն ցուցաբերել, և ինքը, Լուկաշենկոն, երբեք չի մոռանում այդ մասին: Ահա թե ինչու Բելառուսը շարունակելու է աջակցել ադրբեջանցիներին` ժամանակակից զինտեխնիկայով:

Zham.am