Գերմանիան դեմ է Կատալոնիայի անկախացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i74435-Գերմանիան_դեմ_է_Կատալոնիայի_անկախացմանը
Անօրինական համարելով Կատալոնիայի անկախացման հանրաքվեն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակն ասել է.«Բեռլինը պաշտոնապես չի ճանաչում այդ անկախությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 14:30 Asia/Tehran
  • Գերմանիան դեմ է Կատալոնիայի անկախացմանը

Անօրինական համարելով Կատալոնիայի անկախացման հանրաքվեն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակն ասել է.«Բեռլինը պաշտոնապես չի ճանաչում այդ անկախությունը»:

,Ասոշիեյթեդ պրես ործակալության հաղորդմամբ ՝ չորեքշաբթի օրը Իսպանիայի և Կատալոնիայի տարածքի միջև բանակցություններին Գերմանիայի մասնակցության մասին Ուլրիկ Դեմերն ասել է.«Կատալոնիայի անկախացման համար բոլոր ջանքերը համարվում են Իսպանիայի ներքին հարցը և Գերմանիան չի միջամտելու այդ գործին»:

Տիկ. Դեմերը հավելել է.«Չափազանց կարևոր է Իսպանիայի միասնականության պահպանումը: Դա երաշխավորելու է այդ երկրի քաղաքացիների իրավունքները»:

Իսպանիայի սահմանադրական դատարանն ավելի վաղ անօրինական էր հայտարարել Կատալոնիայի հանրաքվեն:

Եվրամիությունը ևս հայտարարել է, որ պաշտոնապես չի ճանաչելու Կատալոնիայում հանրաքվեի անցկացումը, այն պատճառով, որ այն զուրկ է եղել ընտրական հանձնաժողովի ձևավորման և գաղտնի ձայներ ունենալու նման սովորական երաշխիքներից: