Մամուլի տեսություն 11-10-2017
Թրամփն իր անխոհեմ քայլերով հեղինակազրկելու է ԱՄՆ-ին:
Իրան
Թրամփի վտանգավոր խաղը
ՀԳՀԾ-ն համարվում է ժամանակակից աշխարհի ամենափորձագիտական համաձայնությունը : Մյուս կողմից մոտենում է այն հերքելու համար Թրամփի սահմանած ժամկետի ավարտը: ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ միջուկային համաձայնության հարցի հետ կապված , Իրանը չի խախտել միջազգային օրենքները : Թրամփն ասել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: ԱՄՆ սկանալային նախագահը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ համաձայնության ստորագրման համար դեր են ունեցել Օբաման և Քերին: Իսկ նման համաձայնության խախտումը հեղինակազրեկու է ԱՄՆ-ին միջազգային հանրության մոտ: Նրա այդ քայլը միջազգային հանրության մոտ Վաշինգտոնից անվստահելի կառավարության պատկեր է ստեղծելու:
Մյուս կողմից, այդ քայլը մեծացնելու է համաշխարհային հավասարությունում Անվտանգության խորհրդի անդամների ՝ մասնավորապես Չինաստանի և Ռուսաստանի դերակատարությունը: Թրամփը մոտ ապագայում չինաստան է մեկնելու ՝ Հյուսիսային Կորայի հարցի հետ կապված Պեկինից երաշխիքներ ստանալու համար: Չի թվում, որ ՀԳՀԾ-ի հավանական ձախողումից հետո, Պեկինը ենթարկվելու է ԱՄՆ-ին : ԱՄՆ Կոնգրեսի նոր որոշումների հավանական հետևանքներից անկախ, Թեհրանի պաշտպանական քայլերն արդարացում են ունենալու ՝ ԱՄՆ-ն է եղել ՀԳՀԾ-ից հրաժարվելու առաջին քայլն անողը: Իրանը ազատ է լինելու միջուկային գործունեության հարցում և սահմանափակումներ դնելու ԱՄՆ-ի ջանքերը լինելու են ապարդյուն: Նա արդեն ապացուցել է , որ գործարքներն այն ժամանակ են հաստատվում Վաշինգտոնի կողմից, երբ դրանք լինում են շահավետ: Կա մի ելք: Թրամփը պետք է հրաժարվի միահեծան քայլերից : Թվում է, որ սա ամուր հիմքերից զուրկ հուսադրում է:
Աղբյուր : New York Times
Հեղինակ ՝ Իրանի հետ միջուկային համաձայնության հարցով ԱՄՆ բանագնաց թիմի ղեկավար ՝ Վենդի Շերման
Էբթեքար
Կատալոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է անկախության հանրաքվեի արդյունքների հայտարարման կասեցման մասին
Կատալոնիայի ինքնահռչակ կառավարության ղեկավար ՝ Կառլես Պուչդեմոնը ՝ հանրաքվեի ճակատագրի թեմայով ունեցած ելույթում, Իսպանիայի խորհրդարանի պատգամավորներից պահանջելէ կասեցնել հանրաքվեի արդյունքները ՝ Մադրիդի կառավարության հետ բանակցության հնարավորություն ստեղծելու նպատակով: իր ելույթում, նա կատալոնիայի բնակիչներից պահանջել է շարունակել իրենց ուղին: Նա ասել է .«Մենք դեմ չենք իսպանիային: մեր միակ նպատակը ՝ Մադրիդում կենտրոնական կառավարության հետ ավելի լավ համագործակցելն է»:
ԶԼՄ-ները հաղորդել էին, որ կատալոնիայի ղեկավարը խոսելու է հանրաքվեի արդյունքների մասին : Այդ մասին նրա հայատարարությունների հապաղումը պայմանավորված է ԵՄ-ի պատասխանատուների հետ բանակցություններով: Եվրախորհրդարանի նախագահը նրանից պահանջել էր հարգել Իսպանիայի օրինական կառուցվածքը ՝ զերծ մնալով Եվրոպային վնասող քայլերից:
Կատալոնիայի ինքնահռչակ կառավարության ղեկավար ՝ Կառլես Պուչդեմոնը հայտարարել էր, որ մտադիր է իրավական ճանապարհներով փոխել Կատալոնիայի կարգավիճակը, սակայն Իսպանիայի կենտրոնական իշխանությունները և Սահմանադրական դատարանը խանգարեցին : Նա նաև շեշետել է, որ հարգում է ժողովրդավարական սկզբունքները: Կատալոնիայում հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեին մասնակցածների 90 տոկոսը կողմ էր արտահայտվել երկրամասի՝ Իսպանիայից անկախանալուն։ Սակայն ընտրություններին մասնակցությունը ցածր էր եղել․ հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 42 տոկոսը։ Իսպանիայի կենտրոնական իշխանությունը փորձել էր տապալել հանրաքվեն, ոստիկանությունը բազմաթիվ ընտրատեղամասերում խափանել էր քվեարկությունը։
Վերլուծաբանները երկու գլխավոր հանգամանք են նշում հանրաքեվի նշանակության համար: Առաջինը ՝ Կատալոնիան համարվում է Իսպանիայի ամենահարուստ շրջանը և կատալոնները ձգտում են օգտվելով առիթոից, անկախության հասնել: Սակայն այդ ուղղությամբ Իսպանիայի կառավարության ճնշումների հետևանքով, կատալոնիայի ղեկավարը նահանջել է իր դիրքերից: Իսկ երկրորդը ՝ շատերը համոզված են, որ հանրաքվեն եղել է Իսպանիայի կառավարության վրա ճնշման լծակ ՝ ներքին հարկատուների համար արտոնություններ շահելու համար: Այսօր Կատալոնիայի ղեկավարներն առիթ ունեն բանակցության սեղանի շուրջ ՝ ավելի հզոր դիրքերից հանդես գալ :
7or.am
«Wall Street Journal»-ի թղթակցին թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել
«Wall Street Journal»-ի թղթակցին թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել
Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթի Թուրքիայի թղթակից Այլա Ալբայրաքը թուրքական դատարանի կողմից 2 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտվել: Թուրքական «Gazeteduvar» պարբերականի տեղեկացմամբ՝ Ալբայրաքը դատապարտվել է «ՔԲԿ-ի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Ներկայումս Նյու Յորքում գտնվող լրագրողը հայտարարել է, որ պատրաստվում է վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Նա, մասնավորապես, ասել է. «Ականատես լինելով Թուրքիայում ներկայումս տիրող մթնոլորտին՝ այս վճիռը պետք է, որ ինձ բոլորովին չզարմացներ, բայց միևնույնն է անակնկալի եկա»:
Թուրքական դատարանի որոշում է քննադատել է նաև «Wall Street Journal»-ի գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը՝ ասելով. «Սա, անկողմնակալ և անկախ լրագրողի նկատմամբ անարդար և անպատեհ պատիժ է»:
Նշենք, որ Ալբայրաքը հայտնվել է թուրք իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ 2015 թվականի օգոստոսի 19-ին հրապարակվել է վերջինիս հեղինակած «Թուրքիայի քրդաբնակ շրջանում քաղաքացիական պատերազմը թեժանում է» վերնագրով հոդվածը:
araratnews.am
Թուրք-ամերիկյան ճգնաժամը կլուծվի միայն Էրդողան-Թրամփ հանդիպման դեպքում. Hürriyet
ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի աշխատակցի կալանավորման և վիզաների փոխադարձ դադարեցման շուրջ ծագած թուրք-ամերիկյան ճգնաժամը շարունակում է օրակարգային թեմա մնալ Թուրքիայում։ Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Վերջինիս խոսքով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) հակված չէ ԱՄՆ-ի հետ ճգնաժամի առավել խորացմանը։
Սերբիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները վիզաների վերաբերյալ որոշում կայացնելիս կապ չեն հաստատել Թուրքիայի արտգործնախարարության հետ։
«Մտահոգիչ է, որ ԱՄՆ դեսպանը նման որոշում է կայացնում, հետո հայտարարում, թե այդ որոշումը իր պետության անունից է կայացրել։ Եթե այդպես է, մենք էլ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսելու ոչինչ չունենք։
Եթե դեսպանն այդ որոշումը ինքնագլուխ է կայացրել, ապա ԱՄՆ-ի ղեկավարությունը այլևս չպետք է այդ պաշտոնում թողնի այդ դեսպանին։ Պետք է նրան հարցնի՝ ինչպես կարող ես փչացնել ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերությունները։ Եթե իմ դեսպանը նման բան անի, ես մի վայրկյան անգամ նրան չեմ պահի»։
Սելվիի խոսքով՝ Էրդողանը փաստացի ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին «անցանկալի անձ» է հայտարարել՝ նշելով, որ Բասսի հրաժեշտի այցերը չեն արտոնվելու։
Մյուս կողմից՝ Անկարայում խոսակցություններ են պտտվում, թե ճգնաժամի հանգուցալուծումը հնարավոր կլինի միայն նախագահներ Էրդողանի և Թրամփի հանդիման դեպքում։ Ակնկալվում է, որ խնդիրը կլուծվի մոտ ապագայում, ընդ որում՝ ոչ թե շաբաթների, այլ հաշված օրերի ընթացքում։
Բայց նույնիսկ այդ դեպքում, ըստ թուրքական աղբյուրի, ԱՄՆ-ի որոշ ուժեր կշարունակեն ամեն առիթով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձերը։
Աղբյուր` Ermenihaber.am