ԱՄՆ-ի Կոնգրեսի կոմիտեում ՀԳՀԾ-ի հարցով անորոշություն է տիրում
https://parstoday.ir/hy/news/world-i74467-ԱՄՆ_ի_Կոնգրեսի_կոմիտեում_ՀԳՀԾ_ի_հարցով_անորոշություն_է_տիրում
Միջազգային ասպարեզում Վաշինգտոնի հեղինակազրկումը կանխելու համար միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) պահպանելու և կամ դրանից հրաժարվելու կապակցությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում հակասական տեսակետներ են հնչել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2017 04:02 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Կոնգրեսի կոմիտեում ՀԳՀԾ-ի հարցով անորոշություն է տիրում

Միջազգային ասպարեզում Վաշինգտոնի հեղինակազրկումը կանխելու համար միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) պահպանելու և կամ դրանից հրաժարվելու կապակցությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում հակասական տեսակետներ են հնչել:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը որոշ փորձագետների մասնակցությամբ գումարված  նիստումՆերկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի շատ անդամներ մեղադրանքներ ներկայացնելով և ՀԳՀԾ-ի դեմ լեզվագարություն կատարելով ընդգծեցին միջազգային այդ համաձայնությունը պահպանելու և նրանց ընդգծմամբ դրա «խիստ կերպով գործադրման» անհրաժեշտությունը:

Կոմիտեի նախագահ Էդ Ռոյսն ասաց. «Որքան էլ այս համաձայնությունը թերի լինի, այն պիտի պահպանել»:

ԱՄՆ-ի նախագահի նախկին տեղակալի խորհրդական Վիլիամ Սոլիվանն ասաց. «ԱՄՆ-ն առանց մի փամփուշտ արձակելու կարողացել է նման համաձայնության հանգել, հետևաբար պիտի հավատարիմ մնա միջուկային համաձայնությանն ու դրա անխափան գործադրմանը»:

Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի հրամանատարության նախկին տեղակալ Չառլզ Վալդը քննադատել է այն հարցը, որ Իրանին վերաբերվող խնդիրները կենտրոնացել են ՀԳՀԾ-ի հանդեպ այդ երկրի հավատարմության կամ անհավատարմության վրա:

Գիտության և միջազգային անվտանգության հաստատության տնօրեն Դեյվիդ Ալբրայթը միջուկային համաձայնության մասին ասաց. «Թրամփի կառավարությունը ՀԳՀԾ-ից հրաժարվելու փոխարեն պիտի փորձի այդ համաձայնության թարմացման շուրջ համախոհության գալ իր եվրոպացի դաշնակիցների հետ»:

Հոկտեմբերի 12-ին Դոնալդ Թրամփը հայտարարելու է ՀԳՀԾ-ի մասին իր որոշումն ու նաև Իրանի կապակցությամբ իր վարչակազմի համապարփակ ռազմավարությունը:

ԻԻՀ-ն մշտապես ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի միջազգային այս համաձայնությունից, ունի այլընտրանքներ, որոնք կօգտագործի համաձայն պայմանների և իր ազգային շահերի: