ԱՄՆ-ի Կոնգրեսի կոմիտեում ՀԳՀԾ-ի հարցով անորոշություն է տիրում
Միջազգային ասպարեզում Վաշինգտոնի հեղինակազրկումը կանխելու համար միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) պահպանելու և կամ դրանից հրաժարվելու կապակցությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում հակասական տեսակետներ են հնչել:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը որոշ փորձագետների մասնակցությամբ գումարված նիստումՆերկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի շատ անդամներ մեղադրանքներ ներկայացնելով և ՀԳՀԾ-ի դեմ լեզվագարություն կատարելով ընդգծեցին միջազգային այդ համաձայնությունը պահպանելու և նրանց ընդգծմամբ դրա «խիստ կերպով գործադրման» անհրաժեշտությունը:
Կոմիտեի նախագահ Էդ Ռոյսն ասաց. «Որքան էլ այս համաձայնությունը թերի լինի, այն պիտի պահպանել»:
ԱՄՆ-ի նախագահի նախկին տեղակալի խորհրդական Վիլիամ Սոլիվանն ասաց. «ԱՄՆ-ն առանց մի փամփուշտ արձակելու կարողացել է նման համաձայնության հանգել, հետևաբար պիտի հավատարիմ մնա միջուկային համաձայնությանն ու դրա անխափան գործադրմանը»:
Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի հրամանատարության նախկին տեղակալ Չառլզ Վալդը քննադատել է այն հարցը, որ Իրանին վերաբերվող խնդիրները կենտրոնացել են ՀԳՀԾ-ի հանդեպ այդ երկրի հավատարմության կամ անհավատարմության վրա:
Գիտության և միջազգային անվտանգության հաստատության տնօրեն Դեյվիդ Ալբրայթը միջուկային համաձայնության մասին ասաց. «Թրամփի կառավարությունը ՀԳՀԾ-ից հրաժարվելու փոխարեն պիտի փորձի այդ համաձայնության թարմացման շուրջ համախոհության գալ իր եվրոպացի դաշնակիցների հետ»:
Հոկտեմբերի 12-ին Դոնալդ Թրամփը հայտարարելու է ՀԳՀԾ-ի մասին իր որոշումն ու նաև Իրանի կապակցությամբ իր վարչակազմի համապարփակ ռազմավարությունը:
ԻԻՀ-ն մշտապես ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի միջազգային այս համաձայնությունից, ունի այլընտրանքներ, որոնք կօգտագործի համաձայն պայմանների և իր ազգային շահերի: