Մամուլի տեսություն 12-10-2017
Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ն չի համարում «Հաղթանակ-հաղթանակ» ձևաչափով կնքված համաձայնագիր և ԱՄՆ-ը չի կատարելու այդ հարցով իր բոլոր պարտավորությունները:
Ջավան
Թրամփի խոսքերին վստահել չի կարելի
ԱՄՆ նախագահը շարունակում է մնալ ճգնաժամերի կիզակետում: Պետքարտուղար Թիլերսոնի հետ նա բանավեճկի է բռնվել: Թրամփը և Թիլերսոնն միմյանց պիտակավորում են : Հիլարի Քլինթոնը Թրամփին ԱՄՆի-ի պատմության ամենավատ նախագահն է անվանել: Ոմանք համոզված են, որ Թրամփն իր անխոհեմ քայլերով գնալով աշխարհը դեպի երրորդ աշխարհամարտ է տանում: Մյուս խումբը հավատացած է , որ նրա քայլերը չափազանց հաշվարկված են:
Մինչև Թրամփի ճշտած ժամկետի ավարտն օրեր է մնացել և թվում է , որ նա չի պատրաստվում կատարել Սպիտակ տնում իր նախկին կոլեգաների տված խոստումները: Թե ինչ է նա հայտարարելու, պարզ չէ, սակայն պարզից էլ պարզ է, որ նա ՀԳՀԾ-ն չի համարում «Հաղթանակ-հաղթանակ» ձևաչափով կնքված համաձայնագիր և ԱՄՆ-ը չի կատարելու այդ հարցով իր բոլոր պարտավորությունները:
ԱՄՆ-ը սկզբունքորեն չի հարգում «Միջազգային» մասշտաբով երևույթները: Նրա համար «մյուսներ» գոյություն չունեն, որոնց նկատմամբ հանձնառության հարգումը սկզբունք համարվի: Նա ՀԳՀԾ-ի հարցը կոնգրեսին է փոխանցելու, որպեսզի ևս երկու ամիս ժամանակ շահի ՝ Միջուկային համաձայնագիրը թուլացնելու համար: Ֆրանսիան հայտարարել է, որ եթե Իրանի քայլերը չհամապատասխանեն NPT-ի դաշինքին, ապա նախկին շրջափակումները վերադառնալու են: Իսկ Բրիտանիայում շշուկներ են հնչում «ՀԳՀԾ-ն առանց Ամերիկա» տեսության շուրջ: «Ֆաքս նյուզ»-ը հայտարարել է, որ մոնաֆեղներից 52 էջանոց թղթեր է ստացել՝ իբր Իրանի կողմից ատոմային ռումբ պատրաստվելու մասին:
Ալիք
Դեռևս չգիտեմ՝ ինչ եմ անելու. Թրամփն Իրանի հետ միջուկային համաձայնագրի ապագայի մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ ինչ քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի ապագայի վերաբերյալ:
Ինչպես նշում է ria.ru-ն, Fox News-ի լրագրողը հետաքրքրվել է, թե Թրամփն ինչ է մտադիր անել՝ պաշտոնապես հայտարարել, որ Իրանը կատարում է համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, թե կհայտարարի համաձայնագրից դուրս գալու մասին:
«Մենք կարող ենք անել և՛ նա, և՛ նա: Ես դեռևս հստակ չգիտեմ՝ ինչ եմ անելու»,-ասել է Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարը:
Ակնկալվում է, որ նախագահն առաջիկա մի քանի օրվա ընթացքում Իրանի մասով կարևոր հայտարարությամբ հանդես կգա:
Աղբյուրը հավելում է, որ հարցազրույցի ընթացքում Թրամփը կրկնել է իր նախկին հայտարարություններից մեկը՝ ասելով, որ «2015թ. Թեհրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրն իր տեսած համաձայնագրերից վատագույնն է, քանի որ Վաշինգտոնը դրա դիմաց ոչինչ չի ստացել»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանել է երկրի և միջազգային «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային գործարքը: Նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որով վերջինս քննադատում էր այդ գործարքը:
«Բանակցություններում և միջուկային գործարքում մենք այնպիսի շահեկան որոշումների և հարցերի ենք հասել, որոնցից հետքայլ չկա: Ոչ ոք չի կարող փոխել դա՝ ո՛չ պարոն Թրամփը, ո՛չ էլ ուրիշ ոք: Եթե անգամ աշխարհում ևս 10 Թրամփ հայտնվի, ոչինչ փոխել չի լինի», - ասել է Ռոհանին:
Շարղ
Իրաքի Քուրդիստանն ի՞նչ վնասներ է կրելու
Իրաքի Քուրդիստանում անջատման հանրաքվեի անցկացումը սխալ քայլ էր: Դա սխալ էր բոլոր առումներով: Նախ ՝ հանրաքվեի անցկացման թվականը բարենպաստ չէր: Եթե մասնակցել է ժողովրդի 72 տոկոսը , դա նշանակում է, որ 28 տոկոսը դեմ է եղել անջատմանը: Դա այն դեպքում, երբ հալաբչեում մասնակցել է ժողովրդի 44 տոկոսը: Հալաբչեն հիշեցնում է քրդերի նկատմամբ տեղի ունեցած աղետը և քուրդ քաղաքական գործիչները շատ էին հոլովում այդ քաղաքի անունը: Հալաբչեում մասնակցության ցուցաիչը ցածր է եղել, քանի որ ժողովուրդն ապրում է ծանր պայմաններում և ինչ-որ չափով լուսանցք է մղված:
Հանրաքվեից հետո տեսանք, որ Բաղդադի և Արբիլի ղեկավարները մեղմ էին խոսում: Նույնիսկ տարածքի օդանավակայաններն ու սահմանները փոկվելուց հետո, Ալ-Էբադին խոսում էր քրդերի նկատմամբ հարգանքի մասին: Դա ապացուցում էր, որ բախումներ չեն լինելու և հարցը փակվելու է տնտեսական սահմաննում: Մյուս կողմից Բարեզանին ևս մի քայլ նահանջեց: Նա քաջ գիտակցում է, որ Արբիլը չի կարող հավանական բախումների մեջ ներքաշվել: Նաև չի թվում, որ քրդերը պատրաստ կլինեն հրաժարվել վերջին տասը տարիների դժվարին օրերի գնով ձեռքբերած հանգստությունից և անավարտ պատերազմի պատճառով, կրկին լեռներում ապաստան փնտրել: Ահա այստեղ է, որ Իրաքի կառավարությունը կարող է տնտեսական պատժամիջոցների օգնությամբ, հետ վերցնել Քրդստանի բոլոր արտոնությունները ՝ տարածքը դաշնային շրջանակում դնելով:
Աղբյուր: «Ալ-Զաման»
Ռեսալաթ
Ռայս .«Չինաստանն է ԱՄՆ- Հյուսիսային Կորեայի ճգնաժամի լուծումը»
ԱՄՆ նախկին պետքարտուղարը Դոնալդ Թրամփին զգուշացրել է , որ զգուշավոր լինել Հյուսիսային Կորեայի դեմ իր հայտարարություններում: Կանդոլիզա Ռայսն ասել է .«ԱՄՆ նախագահը պետք է դիվանագիտությանը թույլ տա մեղմել երկու երկրի միջև լարվածությունը»:
Ռայսն ասել է.«Եթե ցանկանում ենք իմանալ, թե ի՞նչ է լինելու ձեր հռետորաբանությունների ավարտն, ասեմ , որ դրան հաջորդելու են ճգնաժամեր ու փոխադարձ հայտարարությունները: Այդպիսով իրավիճակն ավելի է բարդանալու: համաձայն եմ Հյուսիսային Կորեան որպես միջուկային երկիր ընդունելի չէ և նրա ղեկավարն էլ տարօրինակ մարդ է, սակայն պետք է ընդունել, որ հասել է ժամանակը ՝ մի քայլ նահանջելու : Պետք է դիվանագիտությանը հնարավորություն տանք ՝ կատարելի իր աշխատանքը»:
Ռայսի խոսքերով, Չինաստանի նախագահը ձգտում է չափավորությանը: «Հուսով այսուհետ Կոմունիստական կուսակցությունը սկսելու է ճնշել Հյուսիսային Կորեային: Եթե մեզ չհաջողվի դիվանագիտությամբ կատարել մեր աշխատանքը, ապա իրականում շատ տարբերակներ չունենք : Չինաստանն է այս հանգույցի բանալին»ասել է Ռայսը: