Թերեզա Մեյի գրասենյակը հանդես է եկել ՀԳՀԾ-ն պաշտպանող հայտարարությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i74543-Թերեզա_Մեյի_գրասենյակը_հանդես_է_եկել_ՀԳՀԾ_ն_պաշտպանող_հայտարարությամբ
Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) պաշտպանելու և դրա հանդեպ հանձնառության հարցում լիովին թափանցիկ դիրքորոշում ունի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 13, 2017 07:35 Asia/Tehran
  • Թերեզա Մեյի գրասենյակը հանդես է եկել ՀԳՀԾ-ն պաշտպանող հայտարարությամբ

Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) պաշտպանելու և դրա հանդեպ հանձնառության հարցում լիովին թափանցիկ դիրքորոշում ունի:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է. «Իրանի միջուկային համաձայնությունը պաշտպանելու հարցում Լոնդոնի կառավարության դիրքորոշումը հստակ է: Բրիտանիան չի ցանկանում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հետևանքների կապակցությամբ կանխատեսումներ  անել»:

Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը չորեքշաբթի օրն Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը միջազգային կարևոր նվաճում բնութագրելով, ընդգծել է դրա պահպանման հանդեպ Լոնդոնի հովանավորությունը:

Բեռլինից ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հինգշաբթի օրն ընդգծել է, որ Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության հետ ԱՄՆ-ի կառավարության հակառակությունը ճեղքվածք կառաջացնի Եվրոպայի ու ԱՄՆ-ի  միջև և եվրոպացիներին կմղի Չինաստանի և Ռուսաստանի հետ ընդհանուր դիրքորոշման կողմը:

Լոնդոն ուղևորված Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին չորեքշաբթի օրը մի հարցազրույցում ընդգծել է. «Եվրոպան ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն»: