Սպիտակ տուն. Թրամփն ուրբաթ օրը կհայտարարի ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i74547-Սպիտակ_տուն._Թրամփն_ուրբաթ_օրը_կհայտարարի_ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_իր_դիրքորոշումը
Սպիտակ տան խոսնակ Սառա Հուքաբի Սանդերզը հինգշաբթի օրը հայտարարեց, որ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը տեղական ժամանակով ժամը 12:45-ին (Թեհրանի ժամանակով 20:15) կհայտարարի ՀԳՀԾ-ի և Իրանի վերաբերյալ իր դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2017 04:07 Asia/Tehran
  • Սպիտակ տուն. Թրամփն ուրբաթ օրը կհայտարարի ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը

Սպիտակ տան խոսնակ Սառա Հուքաբի Սանդերզը հինգշաբթի օրը հայտարարեց, որ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը տեղական ժամանակով ժամը 12:45-ին (Թեհրանի ժամանակով 20:15) կհայտարարի ՀԳՀԾ-ի և Իրանի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Իր ներքին օրենքների համաձայն ԱՄՆ կառավարությունը պարտավոր է 90 օրը մեկ անգամ Կոնգրեսին զեկուցել ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության մասին: Զեկույցը ներկայացվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է:

Արևմտյան ԶԼՄ-ները հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ, Թրամփը չի հաստատի ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն, ինչը լուրջ քննադատության է արժանացել միջազգային հանրության, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի ու նույնիսկ ԱՄՆ-ի շատ պաշտոնատարների կողմից:

Ի դեպ, Թրամփն ուրբաթ օրը հայտարարելու է «Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարություն»-ը:

Ամերիկյան ԶԼՄ-ներն ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խմբի կողմից նախագծված հարձակողական ռազմավարության հետ կապված որոշ մանրամասներ են բացահայտել: Իրանի դեմ Վաշինգտոնի հարձակողական նոր ռազմավարության համաձայն՝ ԱՄՆ-ի վարչակազմն ԻԻՀ-ի, այդ թվում Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ճնշումների խստացման հարցում համագործակցելու է այդ երկրի Կոնգրեսի հետ: