Մամուլի տեսություն 13-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i74573-Մամուլի_տեսություն_13_10_2017
Պաշտոնական Լոնդոնը բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն նպաստել է և՛ Բրիտանիայում և՛ միջազգային մասշտաբով անվտանգության հաստատմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2017 12:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  13-10-2017

Պաշտոնական Լոնդոնը բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն նպաստել է և՛ Բրիտանիայում և՛ միջազգային մասշտաբով անվտանգության հաստատմանը:

Էըթեմադ

Լոնդոնը ձգտում է պահպանել ՀԳՀԾ-ն

 

Լոնդոն-Վաշինգտոն, Լոնդոն-Թեհրան : Վերջին օրերին այս ուղղություններով հեռախոսազրույցները հաճախակի են դարձել: Վերջին օրերին Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Թերեզա Մեյը փորձել է Դոնալդ Թրամփին համոզել ՝ կանաչ ազդանշան ցույց տալ ՀԳՀԾ-ի հարցում: Մեյն ասել է, որ Միջուկային գործարքի պահպանումը չափազանց կարևոր է տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

Իսկ Սպիտակ տան հաղորդագրությունում, նշված էր, որ Թրամփը Մեյի հետ համաձայնության է եկել Թեհրանին ճնշելու հարցում: Պատճառն  ըստ Վաշինգտոնի ,  Թեհրանի ապակայունացնող քայլերն են:

ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված Լոնդոնի ջանքերն այսքանով չեն սահմանափակվում: Բրիտանիայի ԱԳ նախարարը զանգահարել է ԱՄՆ Պետքարտուղարին : Ռեքս Թիլերսոնի հետ զրույցում, Բորիս Ջանսոնը հիշեցրել է, որ ՀԳՀԾ-ն դիվանագիտական 13-ամյա գործունեության արդյունքն է:  

Ինչպես պնդում են վերլուծաբանները, Եվրոպայում Սպիտակ տան վաղեմի դաշնակից ՝ Լոնդոնի կողմից նման ճնշումներն ու պնդումներն աննախադեպ են համարվում: Լոնդոնը և՛ բանավոր և՛ գրավոր կերպով նշել է , որ ՀԳՀԾ-ի արգասիքը եղել է և՛ Բրիտանիայի և՛ տարածաշրջանի երկրների անվտանգությունը:

 

Համշահրի

Սպիտակ տունը հայտարարել է Իրանի նկատմամբ Թրամփի նոր ռազմավարության մասնամասները

 

ԱՄՆ նախագահը բանակցել է իր ազգային անվտանգության թիմի հետ, որից հետո որոշել է Իրանի նկատմամբ իր նոր ռազմավարությունը: Թրամփը որոշել է ավելի խիստ միջոցներ կիրառել ՝ Թեհրանի նկատմամբ: Ուստի ակնկալվում է, որ նա այլևս չի ցանկանալու դուրս գալ համաձայնությունից:

Վաշինգտոնի հավակնությունների հիմունքով ԱՄՆ-ի հակաիրանական ստրատեգիան ՝ այդ երկրի Կոնգրեսի, ազգային անվտանգության թիմի և դաշնակից երկրների ղեկավարների հետ իննը ամիսների հետաքննության ու ուսումնասիրության արդյունքն է: Նպատակը ՝ լավագույն լուծումներով երկրի ազգային անվտանգության շահերի պաշտպանումն է եղել:

Հայտարարված ստրատեգիան երեք գլխավոր նպատակներ ունի ՝ զենքերին  հասանելիությունը դժվարացնելու համար միջուկային համաձայնության հսկման խստացումը, Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի հետաքննումը և Իրանի գործունեության դեմ պայքարը, որն ըստ Վաշինգտոնի , ապակայունացնում է Միջին Արևելքը:

Ըստ վերլուծաբանների, Թրամփը հավակնում է , թե խստացնելու է միջոցառումները ՝ Իրանի կողմից միջուկային զենքերի ձեռքբերումը խչընդոտելու նպատակով: Նա նպատակ ունի ԱՄՆ կառավարության քաղաքականությունն ընդարձակել միջուկային համաձայնության սահմաններից : ԱՄՆ նոր ստրատեգիան հիմնված է Իրանի ներթափանցման չեզոքացման վրա : Թրամփը նաև հայտարարել է, որ նպատակ ունի արգելել Իրանում կապիտալների ներդրումը:

 

 

Ջամե Ջամ

Արաբիայի թագավորը ողջունել է Ֆաթհի և ՀԱՄԱՍ-ի միջև կայացած համաձայնությունը

 

Մալեք Սալմանը ողջունել է Կահիրեում Ֆաթհի և ՀԱՄԱՍ-ի միջև կայացած համաձայնությունը: Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար ՝ Մահմուդ Աբբասի հետ ունեցած հեռախոսազրույցում, նրան շնորհավորել է այդ կապակցությամբ ՝ կայացած համաձայնությունը մուսուլմանների ու արաբների համար շահավետ քայլ որակելով: Արաբիայի թագավորը միասնությունը համարել է Պաղեստինի կառավարության կողմից նպաստավոր քայլերի իրականացման լավագույն ելքը: Մահմուդ Աբբասը բարձր է գնահատել պաղեստինցիներին սաուդցիների ցուցաբերած աջակցությունը:

ՀԱՄԱՍ-ի և Ֆաթհ շարժման ներկայացուցիչներ ՝ Սալահ Ալ-Արուրին և Ազամ Ալ-Ահմեդը Կահիրեում , Եգիպտոսի անվտանգության ծառայության պետի ներկայությամբ են ստորագրել համաձայնությունը:  

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ներկայացուցիչն ասել է.«Ազգային հաշտության հարցում վճռակամորեն ենք տրամադրված: Անցյալի պես փորձել ենք զերծ մնալ տարաձայնություններից: ՀԱՄԱՍ շարժումը ոչ մի ջանք չի խնայել ազգային հաշտության հաստատման ուղղությամբ»:

ՀԱՄԱՍ-ի պատասխանատուների ՝ Սալահ Բերդուիլի հավաստմամբ՝ Գազայում պատժամիջոցների վերացումը Ֆաթհ շարժման պարտականությունն է : Այդ մասին հրամանաը պետք է ստորագրի Մահմուդ Աբբասը: Սա ոչ միայն ՀԱՄԱՍ-ի, այլև ՝ ողջ պաղեստինցիների ցանկությունն է:

 

 

 

galatv.am

Ինչու են փոքր Կատալոնիայի անկախանալու շանսերը

 

Մի խումբ փորձագետներ կարծիք են հայտնել, թե ինչու են միջազգային նորմերին եւ եվրոպական իրավունքին հակասում Կատալոնիայի անկախանալու ծրագրերը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Յուրաքանչյուր ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենսդրության կարեւորագույն սկզբունքներից է, ինչպես նաեւ յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության իրավունքը: Եվ եթե Կատալոնիայի անկախության կողմնակիցների համար առանցքային դեր է խաղում առաջին սկզբունքը, ապա Մադրիդի կենտրոնական կառավարությունը, ընդհակառակը, հենվում է երկրորդ սկզբունքի վրա:

Միջազգային իրավունքի նորմերով չի նախատեսվում որեւէ պետության տարածքի բաժանման հնարավորություն, եթե երկու կողմերն էլ համաձայն չեն դրան: Կատալոնիայի եւ Իսպանիայի իշխանությունների միջեւ նման համաձայնություն չկա:

Անկախություն պահանջելու համար պետք է ազգություն լինել

Նոր պետությունների ձեւավորման ընթացքը միշտ չէ, որ լուրջ տարաձայնություններ է առաջացրել: Օրինակ, 1992թ.-ին Չեխոսլովակիայի տրոհումը երկու անկախ պետությունների՝ Չեխիայի եւ Սլովակիայի, եղել է փոխադարձ համաձայնությամբ: Պատահական չէ, որ այդ գործընթացն անվանել են «թավշյա ամուսնալուծություն»: 1950-60-ական թվականներին Աֆրիկայի ժողովուրդների անկախության համար պայքարը բախվեց գաղութարար տերությունների դիմադրությանը: Սակայն այդ դեպքում առաջնային դեր խաղաց ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը:

Կատալոնիայի դեպքում այդ սկզբունքը չի գործում: «Ազգի ինքնորոշման իրավունքը ենթադրում է, որ գոյություն ունի ազգություն, որը կարող է հիմնվել այդ սկզբունքի վրա»,- նշում է Բոննի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Տալմոնը: Նրա խոսքերով, միատարր պետության բնակչության մի մասը, եթե անգամ ունենա որոշակի ազգային ինքնություն, միջազգային իրավունքի տեսանկյունից ազգություն չի հանդիսանում եւ չի կարող հավակնել ինքնորոշման:

Հենց այդ սկզբունքով պայմանավորված, օրինակ, Բավարիան չի կարող առանձնանալ Գերմանիայից: Առանձին ազգություն չեն համարվում նաեւ Կոսովոյի ալբանացիները: 2008թ.-ին կոսովցիները հռչակեցին իրենց անկախությունը Սերբիայից, սակայն Կոսովոյի միջազգային իրավական կարգավիճակը դեռեւս հստակ չէ: Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի անդամ շուրջ 200 պետությունների մեծ մասը ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Իսպանիան դրանց թվում չէ: Պաշտոնական Մադրիդը միշտ մտավախություն է ունեցել, որ այդ երկրամասի անկախության ճանաչումը կարող է նախադեպ դառնալ Կատալոնիայի համար:

Ինչ է հաստատում միջազգային իրավունքը

«Կատալոնիայի անկախանալու պնդումները հիմնավորված չեն ոչ իսպանական սահմանադրությամբ, ոչ էլ միջազգային իրավունքով»,-հայտնում է պրոֆեսոր Տալմոնը: «Տարածաշրջանն առանձին պետություն հռչակելը հակասում է սահմանադրական իրավունքի նորմերին, իսկ Կատալոնիայի կարգավիճակը որպես ինքնավարություն հակասում է միջազգային իրավունքին»,-ավելացնում է փորձագետ Սաբինե Ռիդելը:   «Եթե մենք կասկածի տակ դնենք պետությունների միջեւ կնքված պայմանագրերը, նոր հակամարտություններ կծագեն, հետեւաբար հնարավոր է, որ Եվրոպայում կրկին պատերազմ սկսվի»,-կարծիք է հայտնում փորձագետը:

«Շոտլանդիան, որտեղ 2014թ.-ին անկախության հանրաքվե անցկացվեց, բոլորովին այլ օրինակ է: Քվեարկությունն անցկացվեց պաշտոնական Լոնդոնի համաձայնությամբ: Այդ ժամանակվա կառավարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց, որ Բրիտանիան կհարգի եւ կընդունի հանրաքվեի արդյունքները, եթե անգամ դա հանգեցնի Շոտլանդիայի առանձնանալուն: Շոտլանդական հանրաքվեի մասնակիցների շուրջ 55 տոկոսը դեմ արտահայտվեց Բրիտանիայի կազմից դուրս գալուն»,-պատմում է Եվրոպական քաղաքականության ուսուցման կենտրոնի փորձագետ Սթիվեն Բլոքմանսը:

Կատալոնիան դժվար թե դառնա Եվրամիության անդամ

Իսպանիայից Կատալոնիայի առանձնացումը վիճահարույց է նաեւ Եվրոպական միության իրավունքի տեսանկյունից: Այսպես, համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի, «Միությունը հարգում է պետության հիմնական գործառույթները, հատկապես նրանք, որոնք ուղղված են տարածքային ամբողջականության ապահովմանը»:

Կատալոնական կառավարության արտաքին գործերի բաժնի ղեկավար Ռաուլ Ռոմեվան կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը կարող է ընդլայնվել: «Դա պրագմատիկ եւ դինամիկ նախագիծ է, որը հարմարվում է իրականությանը»,-նշում է Ռոմեվան:

Սակայն Բրյուսելում բազմիցս հայտարարել են, որ Իսպանիայի կազմից դուրս գալով Կատալոնիան ավտոմատ կերպով չի դառնա Եվրամիության անդամ: «Կատալոնիան չի կարող դառնալ ԵՄ անդամ քվեարկության հաջորդ լուսաբացին»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նա ընդգծել էր, որ Կատալոնիան անկախություն հռչակելուց հետո պետք է ԵՄ կազմում ընդգրկվելու հայտ ներկայացնի:

Առանձնացած տարածաշրջանը նաեւ չի կարող շրջանառել եվրոն  եւ կկորցնի մուտքը դեպի Եվրամիության ներքին շուկա: 

Միեւնույն ժամանակ, որպեսզի արգելափակվի Կատալոնիայի մուտքը Եվրամիություն, բավարար կլինի, եթե դեմ արտահայտվի ԵՄ կազմում գտնվող նույնիսկ մեկ պետություն: Կասկած չկա, որ Իսպանիան դեմ կքվեարկի: Իսպանիային կարող են միանալ նաեւ այլ պետություններ, որտեղ եւս մտավախություն ունեն, որ Կատալոնիայի օրինակը նախադեպ կդառնա: Դա նշանակում է, որ ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական առումով Բարսելոնի անջատողականների անկախ պետություն ստեղծելու շանսերը շատ փոքր են:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան