Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Պորոշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i74657-Ուկրաինան_անպայման_կդառնա_ՆԱՏՕ_ի_անդամ._Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրն անպայման կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է Իվան Բոգունի անվան Կիևի ռազմական լիցեյի սաների երդման արարողության ժամանակ, հայտնում է gordonua.com-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 12:34 Asia/Tehran
  • Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրն անպայման կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է Իվան Բոգունի անվան Կիևի ռազմական լիցեյի սաների երդման արարողության ժամանակ, հայտնում է gordonua.com-ը։

«Կասկած չկա, որ այս դեռահասների շրջանում կան ապագա սպաներ ու գեներալներ, դեսպաններ ու նախարարներ»,- ասել է Պորոշենկոն՝ դիմելով լիցեյի սաներին։

Նրա խոսքով՝ սաների շրջանում կա, «հնարավոր է», ապագա նախագահ և «հնարավոր է անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար»։

«Որովհետև Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հավելել է պետության ղեկավարը։

Ուկրաինան ակտիվացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի և Դոնբասում զինված հակամարտության ֆոնին։

orer.news