Մամուլի տեսություն 14-10-2017
ԻԻՀ-ը երբեք չի մոռացել իր հանձնառությունները և ապացուցել է, որ երբեք չի փորձել ատոմային ռումբ և զանգվածային սպանության զենքեր ձեռք բերել: Սա իրողություն է , որը բազմիցս հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:
Թեջարաթ
Թրամփը շարունակում է հռետորաբանել
Այն օրվանից, երբ Թրամփը մուտք գործեց Սպիտակ տուն, ամեն ինչ փոխվեց: Աշխարհում տարբեր ճգնաժամեր առաջացան, որոնց պատճառով և՛ տուժեցին ԱՄՆ-ի ժողովուրդը և՛ երկիրը հեղինակզրկվեց միջազգային հանրության մոտ: Միջազգային հարաբերությունների ոլորտում ԱՄՆ-ը մեծապես վնասվեց ՝ ՀԳՀԾ-ին ուղղված անհարգի քննադատությունների պատճառով: Թեև բոլոր երկրները հաստատում են Միջուկային համաձայնությունը՝ այն դրական գործարք և բանակցության հաջողակ օրինակ գնահատելով, Թրամփը, ով փորձում է գոհացնել Սիոնիստական ռեժիմին, կրկնեց այն հավակնությունը, որ մշտապես հնչել է Թելավիվի պետայրերի շուրթերից:
ԻԻՀ-ը երբեք չի մոռացել իր հանձնառությունները և ապացուցել է, որ երբեք չի փորձել ատոմային ռումբ և զանգվածային սպանության զենքեր ձեռք բերել: Սա իրողություն է , որը բազմիցս հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Իր զեկույցներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հոդվածներին Իրանի հավատարմության մասին: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցն այնքան հաստատ ու հստակ էր, որ չնայած Իրանի նկատմամբ լցված քինախնդրությանը, Թրամփը և ամերիկացի պետայրերը հարկադրաբար հաստատեցին Իրանի հավատարմությունը : Նրանք չկարողացան իրենց անհիմն հայտարարությունների համար ապացույց ներկայացնել: Այնուամենայնիվ, ԱՄՆ Կոնգրեսն իր պատճառաբանությունները շարունակեց այլ ՝ օրինակ հրթիռային փորձարկումների և մարդու իրավունքների նման ոլորտներում : Ի հարկե պարզ է , որ դա արվեց միջուկային հարցում իր ձախողումը կոծկելու նպատակով : Վաշինգտոնն առաջ քաշեց հարցեր, որոնք ՀԳՀԾ-ին ընդհանրապես չեն առնչվում:
Թրամփը ջանում է ճնշել մյուս երկրներին ՝ ՀԳՀԾ-ը խոչընդոտելու նպատակով: Առ այսօր աշխարհի հետ Իրանի բանկային ու տնտեսական հարաբերությունների հարցում խոչընդոտներ կան: Թրամփն Իրանի մասին խոսում էր թունդ արտահայտություններով, սակայն ինքն էլ համոզված էր, որ Իրանի դեմ աշխարհը համախմբելու կարողություն չունի: Ամեն դեպքում, Թրամփը նոր ասելիք չուներ : Նա խոսում էր միմիայն առաջիկայում իրականացվող հավանական սպառնալիքների մասին: ԱՄՆ նախագահը ոչ մի հստակ հրաման չտվեց : Իր անցյալի խոսքերը նա կրկնեց այլ բառերով:
Իրան
Կահիրեի դերը ՝ ՀԱՄԱՍ-ի և Ֆաթհի հաշտության գործում
Իրար հակադրվող պաղեստինյան երկու խմբերի միջև հաշտության կայացման ուղղությամբ Եգիպտոսի ջանքերը ոչ թե զարթոնք է համարվում, այլև ՝ քաղաքական խաղ:
Եգիպտոսը շատ է փորձել զրոյացնել պաղեստինյան կազմակերպությունների միջև միասնության հնարավորությունները : Այսօր էլ նա հետևում է ԱՄՆ-ի և իսրայելի նախընտրած ճանապարհին: Ըստ երևույթին, ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին խոստացել են, որ նոր պայմաններն ընդունելու դեպքում, իրենք մաս են կազմելու Մահմուդ Աբբասի ղեկավարությամբ հավանական կառավարությանը: Նույնիսկ Իսրայելի ռեժիմի վարչապետը չի բացառել ՀԱՄԱՍ-ի և Ֆաթհի միջև կոլաիցիոն կառավարությունը ձևավորելու հավանականությունը, սակայն նշել է, որ Պաղեստինի առաջիկա կառավարությունը պետք է զերծ մնա զինյալ օպերացիայից , դադարեցնի Իրանի հետ համագործակցությունը և պաշտոնապես ճանաչի Սիոնիստական ռեժիմը:
Վերջերս ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր կայացավ Եգիպտոսի նախագահի և Սիոնիստական ռեժիմի վարչապետի հանդիպումը, թեև հանդիպմանը քննարկվող հարցերի մասին հաղորդումներ չեղան, սակայն հաստատ կարելի է ասել, որ պաղեստինցիների հարցը քննարկվել է հանդիպմանը, որովհետև իր ելույթում Եգիպտոսի նախագահը ոգևորված խոսում էր Միջին Արևելքում խաղաղության հաստատման մասին : Իսկ վերլուծաբանները համոզված են, որ Եգիպտոսի կառավարությունը նման լուրջ նախաձեռնության դիմելու կարողություն չունի:
Իսրայելը ձգտում է Միջին Արևելքում առավել ակտիվ դերակատարության, ուստի ենթադրում է ՀԱՄԱՍ-ի և Իրանի միջև պառակտում սերմանելով, կարող է մոտենալ իր անվտանգությանը: Թվացյալ անվտանգություն, որին մասնակից դառնալով, Կահիրեն փորձում է ամրապնդել Թելավիվի քայլերը:
Շարղ
ԱՄՆ-ն ու Իսրայելը դուրս են գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պաշտոնապես ծանուցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային կառույցից դուրս գալու մասին։ Վաշինգտոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկում է շարունակել փոխգործակցությունը դիտորդի կարգավիճակով։ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը նշում է, որ «որոշումը հեշտ չի ընդունվել» և որպես պատճառ է բերում կազմակերպությունում հիմնարար բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունն ու Իսրայելի հանդեպ կողմնապահ վերաբերմունքը։ ԱՄՆ-ի անդամակցությունը կազմակերպությանը կդադարեցվի 2018թ․ դեկտեմբերի 31-ին։ ԱՄՆ-ից անմիջապես հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին է հայտարարել Իսրայելի ռեժիմը:
Տարածած հաղորդագրությունում, Նեթանյահուն «սխրանք» է որակել կազմակերպությունից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը և հայտարարել է, որ պատմությունը պահպանելու փոխարեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն խեղում է այն:
ԱՄՆ-ՅՈՒՆԵՍԿՕ լարվածությունը սկսվել է 2011 թվականից, երբ ընդունվեց կազմակերպությունում Պաղեստինի անդամակցությունը: Այդ որոշումից հետո, ԱՄՆ-ում ընդունվեց օրենք՝ համաձայն որի այդ երկրի կառավարությունը դադարեցնում էր Պաղեստինն անկախ երկիր ճանաչած կազմակերպություններին ֆինանսավորել: ԱՄՆ-ն ապահովում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարեկան բյուջեի 22 տոկոսը ՝ շուրջ 80 միլիոն դոլարը: Տեսաբանները ՅՈՒՆԵՍԿՕ-ԱՄՆ հարաբերությունները նմանեցնում են նույն տանիքի տակ ապրող ամուսնալուծված զույգի միջև կապին: Թեև տարիներ է , որ ԱՄՆ-ն այլևս կազմակերպության անդամ չէ, սակայն կարող է որոշիչ դեր ունենալ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը կարգավորելու հարցում:
news.am
ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները:
ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Վեհաժողովի բյուրոն կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել Կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանը բացառել ՄԻԵԴ-ից:
Հիշեցնենք, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը: