Կանայք կազմում են աշխարհում սովյալների 70%-ը. ՄԱԿ
Կանայք ապահովում են աշխարհում սննդամթերքի ավելի քան կեսի արտադրությունը, սակայն ըստ այդմ կազմում սովյալների ընդհանուր թվի մոտ 70 տոկոսը, քանի որ դառնում են օգուտի անարդար բաշխման զոհ։ Այս մասին հայտնել է սնուցման իրավունքի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Հիլալա Էլվերը։
Մարդու իրավունքներով ՄԱԿ-ի խորհրդի նոր զեկույցում նա հայտնել է, որ կանայք աշխարհի շատ երկրներում բախվում են խտրականության և ստանում ավելի քիչ սննդամթերք, քան տղամարդիկ, քանի որ ունեն ավելի ցածր սոցիալական կարգավիճակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Դա հատկապես ակնհայտ է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ, որտեղ կանայք արտադրում են հիմնական սննդամթերքների 80 տոկոսը, ինչպես նաև Ասիայում, որտեղ նրանք կազմում են աշխատուժի 50-90 տոկոսը, որը զբաղված է տարածաշրջանում սննդակարգի հիմքը կազմվող բրնձի աճեցմամբ։
Կանանց վիճակն էլ ավելի են խորացնում խտրականության այլ ձևեր՝ հիմնված կրոնական, ռասայական ու էթնիկ պատկանելության վրա։
Գյուղատնտեսությունում «գենդերային ճեղքի» վերացման համար Էլվերն իր 25-էջանոց զեկույցում խորհուրդ է տալիս կառավարություններին մշակել քաղաքականություն՝ հաշվի առնելով սեռերի միջև փոխհարաբերության ասպեկտները։