Ֆրանսիայի ԱԳ նախարար. ԱՄՆ Կոնգրեսը պիտի պահպանի ՀԳՀԾ-ն
Հոկտեմբեր 15, 2017 04:10 Asia/Tehran
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դերիանն անդրադարնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, ով անտեսելով ԱԷՄԳ-ի զեկույցները չհայտարարեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պահպանել միջազգային համաձայնությունը:
Դոնալդ Թրամփն ուրբաթ օրն անտեսելով ԱԷՄԳ-ի ութ զեկույցները, որտեղ հաստատվել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, հայտարարեց, որ ԻԻՀ-ն հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ի հանդեպ:
Միջազգային համաձայնության չեղարկման շրջանակներում, Կոնգրեսը 60-օրյա ժամկետում որոշում պիտի ընդունի ՀԳՀԾ-ի գործադրմամբ առկախված շրջափակումների վերականգնման կապակցությամբ: Եթե Կոնգրեսը քվեարկի հօգուտ շրջափակումների վերականգնման, դա կնշանակի, որ ԱՄՆ-ն կհրաժարվի ՀԳՀԾ-ից:
Պիտակ