Հոկտեմբեր 15, 2017 10:51 Asia/Tehran
  • Լագարդ .«ԱՄՀ-ն Իրանի նկատմամբ քաղաքականությունը փոխելու հիմք չունի»

Հակադարձելով Արժույթի միջազգային հիմնադրամից ԻԻՀ-ին համագործակցության դյուրին հնարավորություններ չտրամադրելու կապակցությամբ ԱՄՆ նախագահի վերջին պահանջին, կառույցի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՀ-ի քաղաքականությունը փոխելու հիմքեր չկան»:

Շաբաթ օրը Քրիստիան Լագարդն ասել է .«Երբ որևէ երկիր, այդ թվում ՝ ԻԻՀ-ը ԱՄՀ-ից վարկ է պահանջում, ապա մենք պայմաններ են ստեղծում դրա համար»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Հիմնադրամից Թրամփի պահանջը վկայում է միջազգային կազմակերպությունների աշխատանքային գործընթացի մասին նրա անտեղյակ լինելու, ինչպես նաև կամզակերպությունների գործին  միջամտության մասին»:

Դա այն դեպքում, երբ Եվրամիությունը հայտարարել է, որ պաշտպանելու է ՀԳՀԾ-ն:

Պիտակ