Սալվադորում զանգվածային սպանություն է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i74743-Սալվադորում_զանգվածային_սպանություն_է_տեղի_ունեցել
Սալվադորում միանգամից վեց մարդ ավազակների զոհ է դարձել, հայտնել է կենտրոնաամերիկյան երկրի գլխավոր դատախազությունը, հաղորդում է «ՌԻԱ Նվոստին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 08:34 Asia/Tehran
  • Սալվադորում զանգվածային սպանություն է տեղի ունեցել

Սալվադորում միանգամից վեց մարդ ավազակների զոհ է դարձել, հայտնել է կենտրոնաամերիկյան երկրի գլխավոր դատախազությունը, հաղորդում է «ՌԻԱ Նվոստին»։

«Ուսուլութանի գլխավոր դատախազության ներկայացուցչությունը հաղորդում է Մերսեդես Ումանյա դատական շրջանի Հոկոտիլո կանտոնում վեց մարդու սպանության մասին»,-ասվում է գործակալության Twitter-ի միկրոբլոգի նամակում։

Ներկայացված տեղեկության մեջ նշվում է, որ մահացածների թվում կա հինգ տղամարդ եւ մեկ կին։ Հանցագործության պատճառները դեռ պարզված չեն։

Սալվադորի տարածքում գործում է երկու հիմնական ավազակախումբբ՝ Barrio-18-ը եւ Mara Salvatrucha-ն, որոնք  ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կենտրոնական Ամերիկայի ամենամեծ հանցագործ խմբավորումներից են։ Նրանց կազմում շուրջ 70000 մարդ կա։

News.am