Հոկտեմբերի 15-ը Գյուղացի կանանց միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i74755-Հոկտեմբերի_15_ը_Գյուղացի_կանանց_միջազգային_օրն_է
Գյուղացի կանանց միջազգային օրը, որը ամեն տարի հոկտեմբերի 15-ին է նշվում, նպատակ ունի հասարակությանը հիշեցնել, թե ինչքան շատ բանով են իրենք պարտական գյուղի կանանց եւ ինչ արժեքավոր է նրանց աշխատանքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 09:03 Asia/Tehran
  • Հոկտեմբերի 15-ը Գյուղացի կանանց միջազգային օրն է

Գյուղացի կանանց միջազգային օրը, որը ամեն տարի հոկտեմբերի 15-ին է նշվում, նպատակ ունի հասարակությանը հիշեցնել, թե ինչքան շատ բանով են իրենք պարտական գյուղի կանանց եւ ինչ արժեքավոր է նրանց աշխատանքը։

Գյուղում բնակվող կանայք ամբողջ երկրագնդի բնակչության ավելի քան մեկ քառորդն են կազմում։ Նրանք կարեւոր դեր են կատարում պարենամթերքի արտադրության, գյուղական տեղանքի կայունության զարգացման գործում։ Ընդ որում ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող երկրներում։

Բացի դրանից նրանք կատարում են երեխաների, տարեց մարդկանց ու հիվանդների խնամքի աշխատանքների մեծ մասը։ Բայցեւայնպես նրանք հաճախ հնարավորություն չեն ունենում պաշտպանել հողի իրենց իրավունքը, զրկված են լինում կարեւոր ծառայությունների՝ օրինակ բուժսպասարկման, վարկերի ու կրթության հնարավորությունից։ Նրանց կարեւոր ավանդը հասարակական կյանքում շատ երկրներում անտեսանելի է մնում։

News.am