Սոմալիում պայթյունի զոհերի թիվը մոտեցել է 200¬ի
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 189¬ի, հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և առողջապահական շրջանակներին։
Ինչպես հաղորդում է «Սրմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս», իշխանությունները նշում են, որ դա վերջնական թիվ չէ, և զոհերի քանակը կաճի, քանի որ մեծ թվով վիրավորներ գտնվում են չափազանց ծանր վիճակում։ Հոկտեմբերի 14ին քաղաքի բանուկ փողոցներից մեկում գտնվող Safari հյուրանոցի մոտ գործի է դրվել բեռնատար ավտոմեքենայում գտնվող պայթուցիկ սարքը։ Ոստիկանության կարծիքով՝ ահաբեկչության թիրախը եղել է հենց հյուրանոցը։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ զոհերի, որոնց ազգային պատկանելությունը չի բացահայտվում։ Ոստիկանությունը պայթյունի պատասխանատու է համարում ԻՊի հետ մոտ հարաբերություններ ունեցող տեղական «Աշ Շաբաբ» խմբավորմանը։
Armenpress.am