Սոմալիում պայթյունի զոհերի թիվը մոտեցել է 200¬ի
https://parstoday.ir/hy/news/world-i74789-Սոմալիում_պայթյունի_զոհերի_թիվը_մոտեցել_է_200_ի
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 189¬ի, հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և առողջապահական շրջանակներին։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 18:52 Asia/Tehran
  • Սոմալիում պայթյունի զոհերի թիվը մոտեցել է 200¬ի

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է 189¬ի, հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը և առողջապահական շրջանակներին։

Ինչպես հաղորդում է «Սրմենպրես»-­ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս», իշխանությունները նշում են, որ դա վերջնական թիվ չէ, և զոհերի քանակը կաճի, քանի որ մեծ թվով վիրավորներ գտնվում են չափազանց ծանր վիճակում։ Հոկտեմբերի 14­ին քաղաքի բանուկ  փողոցներից մեկում գտնվող Safari հյուրանոցի մոտ գործի է դրվել բեռնատար ավտոմեքենայում գտնվող պայթուցիկ սարքը։ Ոստիկանության կարծիքով՝ ահաբեկչության թիրախը եղել է հենց հյուրանոցը։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ զոհերի, որոնց ազգային պատկանելությունը չի բացահայտվում։ Ոստիկանությունը պայթյունի պատասխանատու է համարում ԻՊ­ի հետ մոտ հարաբերություններ ունեցող տեղական «Աշ Շաբաբ» խմբավորմանը։

Armenpress.am