Մակրոն. Հարմար առիթով կայցելեմ Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i74799-Մակրոն._Հարմար_առիթով_կայցելեմ_Իրան
Ֆրանսիայի նախագահը կիրակի օրն ընդգծել է, որ Փարիզն ԻԻՀ-ի հարցով համակարծիք չէ ԱՄՆ-ի հետ, հայտարարեց, որ հարմար պահին Իրան կայցելի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 07:44 Asia/Tehran
  • Մակրոն. Հարմար առիթով կայցելեմ Իրան

Ֆրանսիայի նախագահը կիրակի օրն ընդգծել է, որ Փարիզն ԻԻՀ-ի հարցով համակարծիք չէ ԱՄՆ-ի հետ, հայտարարեց, որ հարմար պահին Իրան կայցելի:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Էմանուել Մակրոնը նշել է, որ այդ այցը տեղի կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական հրավերով և հարմար ժամանակ:

Ֆրանսիայի նախագահն ուրբաթ օրն ԻԻՀ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ անտեսելով Իրանի ու ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի դիրքորոշումներն, ընդգծեց, որ ԵՄ-ն ու Ֆրանսիան վճռակամորեն պաշտպանում են ՀԳՀԾ-ն և իրենց պարտավորված են զգում դա լիարժեքորեն գործադրել:

«Փարիզը ցանկանում է բոլոր բնագավառներում ընդլայնել Թեհրանի հետ համագործակցությունը»,-հայտարարել է Մակրոնը:

Թրամփն ուրբաթ գիշեր արհամարհելով ԱԷՄԳ-ի ութ զեկույցները, որոնք հաստատել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, հայտարարեց, որ չի հաստատում ՀԳՀԾ-ի հանդեպ ԻԻՀ-ի հավատարմությունը: Այս քայլը վերցվեց միջազգային այդ համաձայնությունը չեղարկելու նպատակով:

ԵՄ-ն և աշխարհի շատ երկրներ, այդ թվում Ֆրանսիան Թրամփի այդ հայտարարությունից հետո ընդգծեցին, որ անցյալի նման լիովին պաշտպանում են ՀԳՀԾ-ն: