Մոգերինին ԵՄ-ի անդամ երկրներին կոչ է արել աջակցել ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i74839-Մոգերինին_ԵՄ_ի_անդամ_երկրներին_կոչ_է_արել_աջակցել_ՀԳՀԾ_ին
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին միության անդամ երկրներին կոչ է արել աջակցել Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրված միջուկային համաձայնագրին, որը կոչվում է «Համատեղ գործողությունների համապաարփակ ծրագիր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 13:28 Asia/Tehran
  • Մոգերինին ԵՄ-ի անդամ երկրներին կոչ է արել աջակցել ՀԳՀԾ-ին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին միության անդամ երկրներին կոչ է արել աջակցել Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրված միջուկային համաձայնագրին, որը կոչվում է «Համատեղ գործողությունների համապաարփակ ծրագիր»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նիստում, Մոգերինին ՀԳՀԾ-ն փոխարինող տարբերակի քննարկումը, բացառելով հայտարարել է,որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի նկատմամբ լիարժեք աջակցություն է ակնկալում  միության ԱԳ նախարարներից: 

Մոգերինին հավելել է.«Եվրամիության ԱԳ նախարաներից ակնկալվում է ցույց տալ, որ Եվրոպան միավորված է   և լիարժեք աջակցություն հայտարարել միջուկային համաձայնագրի նկատմամբ»:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ այսօր ունեցած երկխոսությանը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարն ասել է.«Ամանոն նրան ասել է, որ Իրանը երբեք չի արգելել գործակալության տեսուչների կողմից ստուգումների իրականացումը»: