Ավստրիայում ծայրահեղական աջերը գտնվում են ապագա կառավարության կազմում ներգրավվելու ճանապարհին
Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում աջամետ թևի հաղթանակը մեծացրել է այդ երկրի ապագա կառավարության կազմում ծայրահեղականն աջերի ներկայության հավանականությունը: Այս մասին հաղորդում է RTBF հեռուստաալիքը:
Ըստ հաղորդման՝ կիրակի օրը հայտարարվել են Ավստրիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք անցկացվել են հոկտեմբերի 15-ին: Արդյունքների համաձայն՝ աջամետ թևի առաջնորդ 31-ամյա Սեբաստիան Կուրցը կանգնած է Ավստրիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելու շեմին:
Կուրցը իհարկե ծայրահեղական աջերի հետ կոալիցիա կազմելով կկարողանա զբաղեցնել կանցլերի պաշտոնը:
Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 30.2 և ծայրահեղական աջերի կուսակցությունը՝ ձայների 26.8 տոկոսը:
2000 թվականին Ավստրիայի ժամանակի կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի կոալիցիոն կառավարությունում ծայրահեղական աջերի ներկայությունը բողոքի ալիք բարձրացրեց և արդյունքում Ավստրիան բոյկոտի ենթարկվեց Եվրամիությունում:
Ներկայումս Կուրցի և Շտախեի կոալիցիան կարող է փոխել Ավստրիայի քաղաքական ուղեգիծը: