Մամուլի տեսություն 17-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i74878-Մամուլի_տեսություն_17_10_2017
ՀԳՀԾ-ի նկատմամբ աջակցություն են հայտնել հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը, Ֆրանսիայի նախագահը և եվրոպական մյուս երկրների ղեկավարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 11:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  17-10-2017

ՀԳՀԾ-ի նկատմամբ աջակցություն են հայտնել հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը, Ֆրանսիայի նախագահը և եվրոպական մյուս երկրների ղեկավարները:

Իրան

ՀԳՀԾ-ի պահպանումը տարածաշրջանում անվտանգության ապահովման բանալին է

 

ԱՄՆ նախագահը դեմ է տրամադրված ՀԳՀԾ-ի հանդեպ,իսկ եվրոպական երկրները միասնաբար պաշտպանում են այն , ինչը ապացուցում է,որ որպես ռազմավարական ու ավանդական դաշնակիցներ ՝ ԱՄՆ-ի և Եվրոպյի միասնական ճակատում լուրջ ճեղքված է առաջացել: Եվրոպական երկրները փորձում են միջուկային հարցում մի գնդակով երկու նապաստակ որսալ: Առաջինը ՝ պաշտպանել իրենց քաղաքական ու տնտեսական շահերը, իսկ երկրորդը ՝ դեմ գնալ Թրամփի տարածաշրջանային ավերիչ դերակատարությանը: Այդ պատճառով է , որ եվրոպական երկրները չեն հանդուրժում Թրամփի քաղաքականությունը: ՀԳՀԾ-ի նկատմամբ աջակցություն են հայտնել հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը, Ֆրանսիայի նախագահը և եվրոպական մյուս երկրների ղեկավարները: Եվրամիության տարածած հաղորդագրության համաձայն, ՀԳՀԾ-ի չհաստատումը ԱՄՆ-ի ներքին խնդիրն է:

Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում լարվածության սրման և բալիստիկ հրթիռների առնչությամբ: Ներկայումս միջուկային սպառնալիքի հարցը լուրջ է և ԵՄ-ը վճռակամորեն  է տրամադրված որպես  միջուկային սպառազինության չտարածման գլխավոր գործոն ՀԳՀԾ-ի իրականացման հարցում:

 

Շարղ

Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Իսակ Յունանեսյան

 

Մի քանի ամիսներ անց, կայացել է ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին շուրջ մեկ ու կես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Հանդիպումից առաջ, ադրբեջանական կողմը փորձեց ցույց տալ, որ իր ձեռքում է բանակցությունների նախաձեռնությունը: Բաքուն փորձում է հասարակությանը համոզել, որ պարտավոր չէ հարգել նախկին պայմանավորվածությունները:  Առջևում ԱՊՀ երկրների և ԵԱՏՄ-ի խորհրդի  նիստն է, որին մասնակցելու են Սարգսյանը և Ալիևը: Հարց է առաջնում, արդյոք Պուտինի ներկայությամբ հնարավոր է հանդիպեն երկու երկրի նախագահները: Առ այսօր հանդիպման մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն ՄԽ-ի համանախագհները հայտնել են, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները պատրաստ են հանդիպել Սոչիում: ՀՀ աշխատակազմի ղեկավարի հարցազրույցում կար պատգամ ՝ Պուտինին ուղղված : Դա հիշեցում է, որ նախկին համաձայնությունները դեռևս չեն ստորագրվել և նա պարտավոր է ադրբեջանական կողմից պահանջել կատարել իր պարտավորությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովն ասել է.«Բաքուն շարունակում է իր թշնամական դիրքորոշումը: Ալիևը խոսում է իրեն հարազատ լեզվով ու գրականությամբ»: Այդ քաղաքականությունը ոչ մի աղերս չունի բանակցությունների գործընթացին:

 

Ռեսալաթ

Արաբիայի աշխարհաքաղաքական ընչաքաղցությունը

Նախագիծ ՝ ժամանակակից Արևմուտքից մինչև ավանդական Արևելք

 

Արդյոք Ռիադը Ռուսաստանին  դիտում է,որպես գլոբալ դերակատար,որը կկարողանա լրացնել  ԱՄՆ-ի բացը  արևմտյան Ասիայի տարածաշրջանում: ՌԴ նախագահի և Արաբիայի թագավորի հանդիպումը կայանում է այն դեպքում, երբ տարածաշրջանում ամերիկյան նախագծերը տապալվել են:  Իր ստրատեգիան փոխելով, ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանում ներկայության նոր էջ բացել: Տարածաշրջանում ԱՄՆ դերակատարության թուլացումը հանգեցրեց արևմտյան Ասիայի հավասարությունների խախտմանը և տարածաշրջանի որոշ երկրներ հարկադրված եղան ինքնուրույն քայլեր անել: Այդպիսով կարելի է ասել, որ  ելնելով գոյատևման սկզբունքից, Արաբիան դիմել է կանխարգելիչ քայլի ՝ հակվելով Ռուսաստանի  կողմը, որպեսզի Եվրոպային դիմակայելու կարողություն հավաքի:

Մյուս կողմից, Արաբիան այդպիսով փորձում է Ռուսաստանին համոզել այն հարցում, թե ինքը Արաբիայի մոտ փոխարինում է ԱՄՆ-ին:

hayeli.am

Ալիևը Բաքու վերադառնալուց հետո՝ իր ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ուրիշ բան կհայտարարի

 

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից  հետո Հայաստանի նախագահ  Սերժ Սարգսյանն հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Մինչ այդ, Մինսկի խմբի կողմից տարածած հաղորդագրությունից էլ արդեն պարզ էր, որ կոնկրետ պայմանավորվածություն կամ էլ որևէ առաջընթաց բանակցային գործընթացում չկա: Այս իմաստով հանդիպումները, անկախ նրանից դրանք երկու կողմերի նախագահների, թե արտգործնախարարների մակարդակով են տեղի ունենում, նկատելի արդյունք չեն տալիս և ինչ-որ առումով ինքնանպատակ են: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից բանակցային գործընթացի հարցը շատ հստակ գնահատական էր ստացել. եթե չկա խաղաղություն, բանակցություններն անիմաստ են:  Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում առաջարկություն եղավ՝ շփման գծում մոնիտորինգի հետաքննող մեխանիզմներ ներդնել: Այն կարող էր հնարավորություն տալ տեսնել և հստակ տեղեկանալ, թե ում կողմից է պարբերաբար խախտվում զինադադարը, որի հետևանքով զոհեր են լինում: Հայաստանը միջնորդների այս առաջարկին կողմ էր, ավելին դա նաև բանակցային գործընթացը առաջ տանելու  համատեքստում հայկական կողմից բարձրացված կարևոր հարցերից էր: Հետաքննող համակարգերի ներդրմանը սակայն Ադրբեջանը դեմ է և համառորեն հրաժարվում է:

Ըստ էության, բանակցությունների պաշտոնական ձևաչափից դուրս՝ շվեյցարահայերի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այս նկատառումով է հայտարարել, թե  ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և  առաջնագծում զոհեր չունենալու վերաբերյալ: Հակառակ դեպքում հարց կառաջանար, թե որն էր այդ հանդիպման իմաստն ընդհանրապես: Իհարկե, շատ դժվար է, գրեթե անհնար է հավատալ, որ Ալիևը Բաքու վերադառնալիս ուրիշ բաներ չի ասելու իր ու Սերժ Սարգսյանի դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ. ամեն դեպքում, եթե լարվածության թուլացումն ու առաջնագծում զոհերի բացառումը իսկսպես մտնեին Բաքվի պլանների մեջ, ապա նրանք սիրով և օր առաջ պետք է համաձայնվեին շփման գծում . սահմանային միջադեպերի ուսումնասիրության  մոնիտորինգի մեխանիզմների ներդրման առաջարկին, ինչպես դա անում է հայկական կողմը:

 

Հայկ Դավթյան