Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i74894-Թուրքիայի_զինուժի_գլխավոր_շտաբի_պետը_հանդիպել_է_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարի_հետ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Զաքիր Հասանովի հետ հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 15:00 Asia/Tehran
  • Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Զաքիր Հասանովի հետ հետ:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Աքարը Թբիլիսի է ժամանել, որպեսզի մասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինուժի գլխավոր շտաբերի միջև կայանալիք ժողովին:

Թեև ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ հանդիպման ժամանակ խոսվել է ղարաբաղյան հակամարտության մասին, այնուամենայնիվ թուրքական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնում այդ մասին:

Հասանովի հետ հանդիպումից հետո Աքարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ժողովին քննարկվելու են մի շարք հարցեր, որոնք կապված են պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության հետ:

Աքարը ընդգծելով, որ Վրաստանը Թուրքիայի համար ռազմավարական գործընկեր է, նշել է, որ պաշտոնական Թբիլիսիի հետ ռազմական համագործակցությունը շարունակվելու է:

7or.am