Մոգերինի. ՀԳՀԾ-ն աշխարհի և Իրանի ժողովրդի հաղթանակն էր
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն կրկին անգամ ընդգծելով ՀԳՀԾ-ի նշանակությունն ու այն պահպանելու անհրաժեշտությունն, ասել է. «Այս միջազգային համաձայնությամբ թե աշխարհը և թե Իրանի ժողովուրդը հաղթեցին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մուգերինին երեքշաբթի օրը Գերմանիայում Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը «հաղթանակ-հաղթանակ» համաձայնություն բնութագրելով, ընդգծեց. «Հիմք ընդունելով ԱԷՄԳ-ի զեկույցներն ԻԻՀ-ն գործադրել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները»:
«Սա երկկողմ ձևաչափով համաձայնություն չէ, որպեսզի հնարավոր լինի դրա մեջ փոփոխություն մտցնել»,-հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշելով, որ ՀԳՀԾ-ն պատկանում է միջազգային հանրությանը:
Թրամփն ուրբաթ գիշեր արհամարհելով ԱԷՄԳ-ի զեկույցները, որտեղ ընդգծվել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի հանդեպ ԻԻՀ-ի հավատարմությունը չի հաստատում:
ԵՄ-ն ուրբաթ գիշեր Թրամփի ելույթից հետո հայտարարեց, որ անցյալի նման շարունակելու է պաշտպանել ՀԳՀԾ-ն: