ԲԹԿ երկաթգծով գնացքները կսկսեն երթևեկել 2016 թվականի վերջին. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Մարտ 09, 2016 13:17 Asia/Tehran
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծով գնացքները կսկսեն երթևեկել 2016 թվականի վերջին։
Նրա խոսքով՝ նախկինում առկա բոլոր խնդիրները լուծվել են, և ներկայումս որևէ արգելք չի մնացել նախագիծն իր ավարտին հասցնելու համար, և տարեվերջին այն կգործարկվի։ Նախարարը ԲԹԿ-ի շահագործումը կարևորել է ինչպես բեռնափոխադրումների իրականացման, այնպես էլ ուղևորների փոխադրման տեսանկյունից։
Յըլդըրըմը կարևորել է նաև Թուրքիայի ու Հունաստանի միջև ճեպընթաց գնացքների երթևեկման կարևորությունը, որը ներկայումս գտնվում է կողմերի միջև քննարկման փուլում։
Պիտակ