ՆԱՏՕ-ում քննարկում են ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետները
https://parstoday.ir/hy/news/world-i74957-ՆԱՏՕ_ում_քննարկում_են_ՌԴ_ՆԱՏՕ_խորհրդի_նիստի_հնարավոր_ժամկետները
ՆԱՏՕ-ում շարունակում են քննարկել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետներն ու թեմաները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 15:35 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ում քննարկում են ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետները

ՆԱՏՕ-ում շարունակում են քննարկել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի հնարավոր ժամկետներն ու թեմաները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է դաշինքի ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ: «Մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հաջորդ նիստի ժամկետներն ու քննարկվելիք թեմաները»,- ասել է գործակալության աղբյուրը: Ավելի վաղ, Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը նշել էր, որ պատրաստվում է ելույթ ունենալ հոկտեմբերի 26-ին կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում:

Armenpress.am