Մամուլի տեսություն 20-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75024-Մամուլի_տեսություն_20_10_2017
Իրանի հետ միջուկային համաձայնության գործընթացը չափազանց թափանցիկ է :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 13:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  20-10-2017

Իրանի հետ միջուկային համաձայնության գործընթացը չափազանց թափանցիկ է :

Ջամե Ջամ

Ամանո.«Առանց  որևէ խնդրի, շարունակելու ենք հասեկլ ՀԳՀԾ-ի ուղընթացը»

 

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի ասածով, գործակալությունն առանց որևէ խնդրի շարունակելու է հսկել ՀԳՀԾ-ի ուղընթացը: Յուկիա Ամանոյի ասածով,  իրանցիները չափազանց զգուշավոր են ՀԳՀԾ-ի հարցում և կատարում են այդ կապակցությամբ իրենց պարտավորությունները:  Վաշինգտոնը պահանջում է ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասել է .«Մենք կարողացել ենք մտնել վայրեր, որտեղ պետք  էր ստուգումներ անցկացնել»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնության գործընթացը չափազանց թափանցիկ է : Ֆրանսիայի ԱԳ նախարարն ի դեպ հայտարարել է.«Իրանի գործունեության մի մասը վտանգավոր է , սակայն դրանք միջուկային համաձայնությանը չեն առնչվում»:  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի և Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը , վերջինս գործակալությունից պահանջել է երաշխավորել միազգային շրջափակումների չեղարկման դիմաց Իրանի միջուկային համաձայնությանը հավատարմությունը:

 

Ղոդս

Թրամփը մտադիր է Իրանի դեմ նոր ռազմավարություն մշակել

 

Առաջիկա մի քանի օրերին Թրամփը որպես Իրանի դեմ իր ռազմավարության մի մասը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հայտարարելու:

Կարևորելով ՀԳՀԾ-ի շահերն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մենք անդառնալի արդյունքներին ենք հասել: Դա ոչ ոք չի կարող անտեսել ու հերքել, ոչ Թրամփը, ոչ էլ այլ ոք»:  Ամերիկացի պետայրերին զայրացրել է այն փաստը, որ ինչպես իրենք են հավակնում, Իրանն ապակայունացնում է Սիրիան, Իրաքը և Եմենը, նաև համագործակցում է Լիբանանի Հեզբոլլահի հետ: Իրանը և Թեհրանի կողմից հովանավորվող խմբերը վեց տարի շարունակ ՝ Հեզբոլլահի կողքին պատերազմել են Սիրիայում:

ԱՄՆ նախագահի հավակնությամբ Իրանն աջակցում է ահաբեկիչներին: Թրամփն իր խոսքերոմ հանդես է եկել «լռություն փոթորկից առաջ» բառակապակցությամբ: Պարզ չէ, նա ԻԻՀ-ը նկատի ունի, թե ՝ այլ երկրի:

ԱՄՆ իրանցիների ազգային խորհրդի նախագահ և «Զրկվել թշնամուց» գրքի հեղինակ ՝ Թերիթա Փարսին, ՀԳՀԾ-ն վերլուծել է պատմական առումով : Նա ասելէ .«Եթե ՀԳՀԾ-ի խաթանումը հանգեցնի տարածաշրջանում լարվածության սրմանը, ապա ԱՄՆ-ի կողմից շրջափակումների պանդումը ոչ մի ազդեցություն չի ունենալու: Թրամփի որոշումը հանգեցնելու է Իրանի հետ տարաձայնություններին և ի վերջո ՝ պատերազմի»: Եթե Թրամփը չհաստատի միջուկային համաձայնությունը, այն հայտնվելու է Կոնգրեսի ձեռքում: Կոնգրեսը կարող է որոշել մի շարք պատժամիջոցներ սահմանել: Միայն կոնգրեսականները կարող են շրջափակումների վերսկսման որոշում կայացնեն , իսկ Իրանի վրա վերստին կենտրոնացումը կարող է Կոնգրեսի հանրապետական սենատոր ՝ Թոմ Կատենի նման անձանց հարկադրել դաշինքի սահմաններից դուրս օրենքներ սահմանել:

 

 

 

Ռեսալաթ

Իսպանիայում ձերբակալվել են Կատալան երկու ղեկավարներ

 

Եվրոպական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Կատալոնիայի նահանգում անջատողականների երկու ղեկավարների ձերբակալումը: Այն դեպքում, երբ Իսպանիայի գերագույն դատարանը ազատազրկել է Կատալոնիայի անջատողական երկու ղեկավարների, թվում է, որ Մադրիդի կառավարությունն իր քայլերն է խստացնում տարածքում իրավիճակը վերահսկելու համար:  Իսպանիայի գերագույն դատարանի այդ քայլը վկայում է տարածաշրջանի անկախության հարցի նկատմամբ Մադրիդի խիստ կողմնորոշման մասին: Իսպանիայի կառավարությունը մինչև երկուշաբթի օրը Կատալոնիայի ղեկավարներին ժամանակ էր տվել ՝ անկախության մասին իրենց վերջնական ու թափանցիկ կարծիքը հայտնելու համար : Սակայն տարածքի ղեկավարն Իսպանիայի վարչապետին մի նամակ հղելով , այդ պահանջին հստակ պատասխան չի տվել և միայն հայտնել է, որ պատրաստ է բանակցության նստել:

 

armedia.am

Մերկել. ԵՄ-ն հավատարիմ է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարմանը

 

The New York Times

ԵՄ երկրների առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարմանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ԵՄ գագաթաժողովի առաջին աշխատանքային օրվա արդյունքներով հայտարարել է Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք ցանկանում ենք շարունակել բանակցություններն ԱՄՆ Կոնգրեսի հետ և անել ամեն բան համաձայնագիրը պահելու համար», - ընդգծել է նա:

 

 

araratnews.am

Մեկ շաբաթում ոչնչացրել է ահաբեկիչների շուրջ 1200 թիրախ. ՌԴ ՊՆ

 

 

Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերը Սիրիայում շուրջ 400 մարտական թռիչք են իրականացրել, որոնց ընթացքում ոչնչացվել է տարբեր ահաբեկչական խմբավորումների շուրջ 1200 օբյեկտ. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին:

Աղբյուրը նաև հայտնում է, որ նույն ժամանակահատվածում Ռուսաստանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերը ավելի քան 180 հետախուզական թռիչքներ են կատարել Սիրիայի տարածքում:

Հոկտեմբերի 16-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ևս հայտարարել էր, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին: