ԱՄՆ-ի ժողովրդի երեք չորրորդը աջակցում է ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i75026-ԱՄՆ_ի_ժողովրդի_երեք_չորրորդը_աջակցում_է_ՀԳՀԾ_ին
Ամերկյան հաստատություններից մեկի կողմից անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների շուրջ երեք չորրորդը աջակցում է «5+1» խմբի անդամների ու Իրանի միջև կնքված միջուկային համաձայնությանը՝ ՀԳՀԾ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 13:42 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի ժողովրդի երեք չորրորդը աջակցում է ՀԳՀԾ-ին

Ամերկյան հաստատություններից մեկի կողմից անցկացված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների շուրջ երեք չորրորդը աջակցում է «5+1» խմբի անդամների ու Իրանի միջև կնքված միջուկային համաձայնությանը՝ ՀԳՀԾ-ին:

Անդրադառնալով Միջին Արևելքի ու Իրանի վերաբերյալ Թրամփի մոտեցման խնդրի առնչությամբ «Միջին Արևելք» վերլուծական կենտրոնի անցկացրած վերջին սոցհարցման արդյունքներին «Լո Բլոգ» ինտերնետյին կայքը գրել է.«Եթե Թրամփը քայլեր ձեռնարկի ՀԳՀԾ-ից դուրս գալու համար՝ կարժանանա ամերիկացիների ընդդիմությանը»:

Իփսուս ինստիտուտի և Միջին Արևելք վերլուծական կենտրոնի կողմից հուլիս ամսին «Ամերիկացիների մոտեցումները Միջին Արևելքում» թեմայով անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 75 տոկոսը աջակցում է Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությանը:

Սոցհարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ ամերիկացիների 55 տոկոսը դեմ է մուսուլմանների նկատմամբ Թրամփի կողմից կիրառվող քաղաքականություններին: