Լավրով.«ՀԳՀԾ-ում միակողմանի փոփոխությունները անհնար են»
ՌԴ-ի ԱԳ նախարարը հայտարարել է.«ՄԱԳԱՏԷ-ն միակ կառույցն է, որ կարող է կարծիք հայտնել Իրանի կողմից ՀԳՀԾ-ի կետերի կատարման վերաբերյալ»:
PTN հեռուստատեսության հաղորդմամբ` ուրբաթ օրը միջուկային զենքերի չտարածման համաժողովին ունեցած ելույթում շեշտելով, որ ՀԳՀԾ-ի բոլոր կետերը պետք է գործադրվեն, Սերգեյ Լավրովն ասել է.«Եթե «5+1» խմբի անդամներից մեկի քայլերի ու դիրքորոշումների պատճառով ՀԳՀԾ-ն պարտվի, դա ցույց է տալիս, որ համաշխարհային անվտանգության կառուցվածքը լուրջ խնդիրներ ունի»:
Լավրովը հավելել է.«ՀԳՀԾ-ի փոփոխության և բարփոխման համար անհրաժեշտ է մյուս կողմերի այդ թվում Թեհրանի համաձայնությունը»:
Ուրբաթ օրը աշխարհի 40 երկրների այդ թվում Իրանի պատվիրակության ներկայությամբ Մոսկվայում մեկնարկել է Միջուկային զենքերի չտարածման երկօրյա համաժողովը: